Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2019
ԱՎՍՏՐԱԼԻԱ

Ավերիչ ջրհեղեղ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում

Ավերիչ ջրհեղեղ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում

Հորդառատ անձրևները ուժգին ջրհեղեղ են առաջացրել Ավստրալիայի հյուսիս-արևելքում։ Աղետի հետևանքով տարհանվել են հազարավոր բնակիչներ։ Վնասվել են բազմաթիվ շինություններ, և զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել։

Ավստրալասիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ ջրհեղեղի հետևանքով երեք ժողովներում ծառայող 58 քարոզիչներ ստիպված են եղել տեղափոխվել իրենց բարեկամների կամ այլ Վկաների տներ։ Ընդհանուր առմամբ հեղեղվել է մեր եղբայրներին պատկանող տասը տուն, որոնցից երկուսը ավերվել է։

Մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե, իսկ շրջանային վերակացուն և տեղի երեցները այցելում են տուժած քարոզիչներին, որպեսզի զորացնեն նրանց։ Մենք աղոթում ենք, որ այս սիրառատ հովիվների օգնությամբ մեր հավատակիցները կարողանան դիմանալ և մխիթարվել (1 Պետրոս 5։2