Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 10, 2020
ԱՎՍՏՐԱԼԻԱ

Ավստրալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Ավստրալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Անտառային հրդեհները շարունակում են սաստկանալ այն բանից հետո, երբ Ավստրալիայում գրանցվեց ամենաշոգ և ամենաչոր տարին։ 2019 թվականի սեպտեմբերից սկսած՝ բազմաթիվ հրդեհներ են գրանցվել Ավստրալիայի բոլոր նահանգներում, որոնք պատմական հրդեհների սկիզբն էին միայն։ Ամենածանր հարվածի տակ են ափամերձ և հարավարևելյան՝ Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգները։

Մեր հավատակիցների շրջանում մահացության կամ վիրավորվելու դեպքեր չեն գրանցվել, սակայն շատերի տները վնասվել են։ Ինը տուն ամբողջությամբ ավերվել է։ Նշենք, որ տարհանվել է ավելի քան 700 հոգի։ Շատ Վկա ընտանիքներ որոշել են լքել իրենց բնակության վայրը ծխի պատճառով, որը ինչպես նշում են շատերը, լուրջ սպառնալիք է հասարակության առողջության համար։ Տարհանվածների մեծ մասը տեղափոխվել է ազգականների, ընկերների կամ հարևան ժողովների քարոզիչների տները, որոնք հեռու են հրդեհի անմիջական օջախներից։

Ավստրալասիայի մասնաճյուղը աղետից տուժածների աջակցության երկու կոմիտե է կազմավորել հոգևոր և նյութական օգնություն ցույց տալու համար։ Մասնաճյուղի կոմիտեի եղբայրները և երկու շրջանային վերակացու հովվական այցելություններ են անում և սրտապնդում մեր այն եղբայրներին, ովքեր տուժել են այդ աղետից։ Թեև հրդեհից տուժած մեր հավատակիցներից շատերը սպառված են և՛ ֆիզիկապես, և՛ զգացական առումով, սակայն նրանք սրտանց շնորհակալ են քրիստոնեական այն ջերմ սիրո համար, որ մեր եղբայրները դրսևորում են իրենց հանդեպ (1 Պետրոս 2։17