ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2019
ԱՎՍՏՐԱԼԻԱ
Ավստրալիան՝ կրակների մեջ
Մի Վկա ամուսնական զույգ կորցրեց իր տունը, երբ անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգներում ավելի քան մեկ միլիոն հեկտար (մոտ 2,5 միլիոն ակր) տարածք այրվեց։ Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել և մարմնական վնասվածք չի ստացել։ Չեն վնասվել նաև Թագավորության ու համաժողովների սրահները։
Տեղի իշխանությունները կասկածում են, որ հրդեհների մի մասի առաջացման պատճառը հրկիզումն է։ Սեպտեմբերից ի վեր հրդեհների պատճառով զոհվել է 6 մարդ, և առնվազն 650 տուն այրվել է։
Մոտ 200 եղբայրներ ու քույրեր տարհանվել էին, սակայն նրանք արդեն վերադարձել են իրենց տները։ Իրենց տունը կորցրած ամուսինների մասին հոգ են տանում այլ Վկաներ։ Ժողովի երեցները հոգևոր աջակցություն են ցույց տալիս հրդեհներից տուժածներին (Գործեր 20։28)։