Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2019
ԱՎՍՏՐԱԼԻԱ

Մելբուրն (Ավստրալիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Մելբուրն (Ավստրալիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ նոյեմբերի 22–24, 2019

  • Վայրը՝ «Մարվել» մարզադաշտ (Մելբուրն, Ավստրալիա)

  • Լեզուները՝ անգլերեն, ավստրալիական ժեստերի լեզու, իսպաներեն, կորեերեն, չինարենի կանտոնյան բարբառ, չինարենի մանդարինյան բարբառ, վիետնամերեն, տագալոգ

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 46 582

  • Մկրտվածների թիվը՝ 407

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 6 083

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Արգենտինա, Թայվան, Իտալիա, Կանադա, Կորեա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հնդկաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Սողոմոնի կղզիներ և Ֆիլիպիններ

  • Հետաքրքիր դեպքեր. «Բալլարաթ Ուայլդլայֆ Պարկի» մենեջերն ասաց. «15 տարի է՝ աշխատում եմ այս պարկում ու ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ առաջին անգամ եմ այսպիսի հաճելի ու կազմակերպված խումբ տեսնում։ Շատ շնորհակալություն ձեզ և ձեր զբոսավարներին»։

    Հյուրանոցներից մեկի ամրագրման մենեջերը իրենց հյուրանոցում մնացող 340 պատվիրակների մասին հետևյալն ասաց. «Երբ խնդիր է ծագում, բոլորը համագործակցում են, որ լուծեն այն։ Ասես դա մի հսկայական ընտանիք լինի, որտեղ լավ հաղորդակցություն կա, և բոլորը աջակցում են միմյանց։ Հաճելի էր շփվել յուրաքանչյուրիդ հետ։ 11 տարի է՝ աշխատում եմ հյուրընկալության ոլորտում, և երբեք այսպիսի խմբի չեմ հանդիպել»։ Եհովայի վկաների հետ գործ ունենալու շնորհիվ այս մարդը ներկա եղավ շաբաթ օրվա ծրագրին։

 

Դենհամ Քորթում (Սիդնեյի արվարձան) բաց դռների օրը եղբայրներն ու քույրերը դիմավորում են մասնաճյուղ այցելող պատվիրակներին։

Եղբայրներն ու քույրերը մտնում են մարզադաշտ։

Պատվիրակները գովաբանում են Եհովային։

Մկրտությունից հետո աղջիկը գրկել է մորը։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնը ներկայացնում է ուրբաթ օրվա եզրափակիչ ելույթը։

Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները ողջունում են ներկաներին։

Պատվիրակները լուսանկարվում են։

Երեկոյան միջոցառման ժամանակ քույրերը պարում են պատվիրակների համար։