Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2013
ԱՎՍՏՐԱԼԻԱ

Ավստրալիայում Եհովայի վկաները օգնում են ջրհեղեղից տուժածներին

Ավստրալիայում Եհովայի վկաները օգնում են ջրհեղեղից տուժածներին

ՍԻԴՆԵՅ։ «Օսվալդ» տրոպիկական ցիկլոնի «բեկորները»՝ տեղատարափ անձրևները և տոռնադոների առաջացրած հսկայական ալիքները, հեղեղել են Ավստրալիայի արևելյան ափերը՝ մեծ ավերվածություններ պատճառելով Քվինսլենդում և Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսում։ Ամենաքիչը չորս մարդ մահացել է, իսկ ավելի քան 1000-ը՝ տարհանվել։ Ամենաշատը տուժել է Քվինսլենդ նահանգի կենտրոնական ափին գտնվող Բանդաբերգ քաղաքը, որտեղ ոչ միայն վերջին հարյուրամյակի ամենաավերիչ ջրհեղեղն է եղել, այլև մոլեգնել են հինգ տոռնադոներ։

Եհովայի վկաների Սիդնեյի մասնաճյուղը հայտնում է, որ ոչ մի Եհովայի վկա չի մահացել կամ մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն Բանդաբերգում Վկաների առնվազն 53 տուն ավերվել է, որի հետևանքով ավելի քան 70 հոգի մնացել է անօթևան։ Հարևանները և հավատակիցները ապաստան են տրամադրել նրանց։ Ոմանք դուրս են բերվել աղետի գոտուց ուղղաթիռով։

Տեղի Վկա երեցները կազմեցին աղետից տուժածներին օգնելու կոմիտե։ Բանդաբերգի շրջանում 250-ից ավելի Վկաներ ցանկություն հայտնեցին օգնության ձեռք մեկնել։ Նրանցից ոմանք տուժածներին օգնելու համար եկել էին ավելի քան 140 կիլոմետր հեռվից։

Մեդիա կոնտակներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ավստրալիա։ Դոնալդ Մակ-Լին, հեռ. +61 2 9829 5600