Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 6, 2017
ԱՎՍՏՐԱԼԻԱ

Ավստրալիայում մոլեգնում է «Դեբի» արևադարձային ցիկլոնը

Ավստրալիայում մոլեգնում է «Դեբի» արևադարձային ցիկլոնը

2017թ. մարտի 28-ին՝ երեքշաբթի, «Դեբի» արևադարձային ցիկլոնը հարվածեց Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսային ափերին և մոտակա կղզիներին։ Քամու պոռթկումները հասան ժամում 260 կիլոմետրի (163 մղոն/ժամ)։ 4-րդ աստիճանի ուժգնության ցիկլոնը տապալեց ծառերը, վնաս հասցրեց շինություններին, և նավակները, խփվելով փոքր քաղաքների երկայնքով ձգվող լողափերին, ջարդուփշուր եղան։ «Դեբի» ցիկլոնը նաև ուժգին ջրհեղեղի պատճառ դարձավ Քվինսլենդի հարավում գտնվող մեծ ու փոքր քաղաքներում, նաև Նոր Հարավային Ուելսի հյուսիսում, և տասնյակ հազարավոր բնակիչներ առանց հոսանքի մնացին։

Ըստ նախնական տվյալների՝ ոչ մի Եհովայի վկա լուրջ վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն ցիկլոնի հետևանքով Վկաներից շատերի տները վնասվել են, մի տուն էլ ավերվել է։ Վնասվել են նաև երկու Թագավորության սրահներ (երկրպագության վայրեր)։

Եհովայի վկաների՝ Ավստրալիայում գտնվող մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու երկու կոմիտե է կազմավորել, որպեսզի գեներատորներ, սնունդ և ջուր մատակարարի աղետի գոտի։ Տեղի Վկաները նաև հոգևոր և էմոցիոնալ աջակցություն են ցուցաբերում իրենց հավատակիցներին։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից աջակցում է աղետից տուժածներին օգնելու գործին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ավստրալասիա: Ռոդնի Սպինկս, +61-2-9829-5600