Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2022
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Արգենտինայի Բեթելի ընտանիքը նոր տուն ունի

Արգենտինայի Բեթելի ընտանիքը նոր տուն ունի

Արգենտինայի Բեթելի ընտանիքը արդեն տեղափոխվել է նորակառույց շինություն։ Հիմնական շինարարական աշխատանքները ավարտվել էին դեռևս 2021 թ. ամռանը։ Սակայն բեթելցիները և շինարարության կամավորները շարունակում էին կատարել ներսի աշխատանքները՝ կահույք հավաքելը, մաքրության, ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրականության և այլ գործերը։

Համալիրում կա մեկ գրասենյակային շինություն՝ նախատեսված 136 աշխատողների համար, և երկու բնակելի շենք՝ 98 սենյակներով։ Նախկին մասնաճյուղը գործում էր իրարից հեռու գտնվող մի քանի շինություններում։ Իսկ այս նոր մասնաճյուղը ամբողջական համալիր է, որի տարածքը 8 524 քառակուսի մետր է (91 752 քառակուսի ֆուտ), որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ոչ հեռու։

Եղբայր Ումբերտո Կաիրոն, ով մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասում է. «Այս նախագծում Եհովան իր մեծ առատաձեռնությունն է դրսևորել։ Այս շինությունները անչափ գեղեցիկ են հատկապես jw.org տարբերանշանով»։

Ծառայողական բաժնից եղբայր Սեբաստիան Ռոսսոն ասում է. «Սա շատ ճոխ նվեր է Եհովայի կողմից։ Այս մասնաճյուղը այն էր, ինչ պետք էր մեզ։ Շնորհակալ ենք նրան այսպիսի գեղեցիկ և պրակտիկ մասնաճյուղ նվիրելու համար»։

Մենք վստահ ենք, որ այս նոր շինությունը թույլ կտա ավելի արդյունավետորեն կատարել գործը, մեծ վկայություն կլինի համայնքի համար և կփառավորի Եհովայի անունը (2 Տարեգրություն 7։1

 

Արգենտինայի Բեթելի ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրեսում կառուցված նոր մասնաճյուղ։ Տեղափոխությունը սկսվեց 2021 թ. հուլիսին, և այդ ընթացքում բոլորը հետևում էին COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոններին։ Տեղափոխվելուց հետո բեթելցիները ավարտական աշխատանքներ են կատարում շենքի ներսում՝ ներառյալ կահույքի հավաքումը և մաքրությունը: Այս նոր մասնաճյուղը մեծ վկայություն կլինի համայնքի համար