Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2019
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Արգենտինայի Բեթելի շինարարական նախագիծ. թարմ տեղեկություն

Արգենտինայի Բեթելի շինարարական նախագիծ. թարմ տեղեկություն

Արգենտինայի նոր մասնաճյուղի տարածքը՝ արևամուտին

Արգենտինայի մասնաճյուղի նախագծի իրականացման աշխատանքները սկսվեցին ավելի քան մեկ տարի առաջ, և այժմ դրանց կեսից ավելին արդեն ավարտվել է։ 8 524 քառակուսի մետր (91 751 քառակուսի ֆուտ) տարածք զբաղեցնող նոր համալիրն ընդգրկում է երեք շինություն՝ մեկ գրասենյակային և երկու բնակելի շենք։ Ակնկալվում է, որ շինարարությունը կավարտվի 2020 թ. հուլիսին։

Ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է ընթանում Արգենտինայի նոր մասնաճյուղի շինարարությունը։ Աղոթում ենք Եհովային, որ նա շարունակի օրհնել այս նախագիծը։

 

2019 թ. ապրիլ։ Ապագա գրասենյակային շենքը։ Հիմնասյուները շենքի հիմքից կձգվեն մինչև վերևի հարկ՝ ապահովելով շինության կառուցվածքային ամրությունը։

2019 թ. հունիս։ Շինարարը, շինսանդուղքի վրա կանգնած, Ա բնակելի շենքի սյուներից մեկի համար փայտամած է տեղադրում։

2019 թ. հուլիս։ Շինարարները գրասենյակային շենքի երրորդ հարկի հատակի համար տեղադրում են ամրաններ և էլեկտրական բաղադրիչներ։

2019 թ. հուլիս։ Աշխատողները Ա բնակելի շենքի երկրորդ հարկի հատակի բետոնն են թափում։ Այս շինությունը հինգ հարկանի է լինելու և տեռաս է ունենալու։

2019 թ. հուլիս: Ապագա կայանատեղին։ Վերգետնյա և ստորգետնյա հատվածներից յուրաքանչյուրում կլինի 72 կայանատեղի։

2019 թ. օգոստոս։ Ձախ կողմում Ա բնակելի շենքն է։ Հետևի պլանում՝ էքսկավատորի հետևում, Բ բնակելի շենքն ու գրասենյակային շենքն են։