ԱՊՐԻԼԻ 22, 2024
ԱՐԳԵՆՏԻՆԱ
Արգենտինայի մասնաճյուղի նոր շինությունների նվիրումը
2024 թ. ապրիլի 6-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շինությունների նվիրումը։ Նվիրման ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ուինդերը։ Մոտ 500 եղբայրներ ու քույրեր ունկնդրեցին ծրագիրը Բեթելի նոր համալիրի երեք լսարաններում։ 5 844 հոգի էլ ծրագիրը լսեց տեսակոնֆերանսի միջոցով մոտակա Էզեյզա քաղաքի համաժողովների սրահում։ Հաջորդ օրը հատուկ հանդիպում տեղի ունեցավ համաժողովների սրահում ու ծրագիրը հեռարձակվեց Արգենտինայի և Ուրուգվայի բոլոր ժողովների համար։ Ծրագիրն ունկնդրեց 181 643 հոգի։
Հյուրերի համար շրջայց կազմակերպվեց մասնաճյուղի նոր շինություններում։ Նրանք նաև վայելեցին ջերմ ընկերակցություն և մասնակցեցին այլ հատուկ միջոցառումների։ Հյուրերի թվում էին ավելի քան 230 եղբայրներ ու քույրեր, որոնք ժամանել էին 25 երկրներից։ Եղբայր Սերխիո Սպակասասին, ով այժմ ծառայում է Էկվադորում, մասնակցել է Արգենտինայի նոր մասնաճյուղի շինարարությանը։ Նվիրմանը ներկա օտարերկրյա պատվիրակների մասին նա հետևյալը ասաց. «Եհովան այսպիսի հատուկ առիթների միջոցով իր ընտանիքի անդամներին ավելի է մտերմացնում»։
Եղբայր Խուան Կառլոս Նիգրոն, ով Արգենտինայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասաց. «Մենք ականատես եղանք, թե Եհովան ինչպես առաջնորդեց և օրհնեց այս ծրագիրը։ Եհովան է տվել մեզ այս գեղեցիկ համալիրը, որը փառք է բերում իր անվանը»։
Արգենտինայի մեր եղբայրների ու քույրերի հետ շնորհակալություն ենք հայտնում Եհովային՝ նրան, ով այս նոր շինությունների համար «ամեն ինչ գեղեցիկ է արել իր ժամանակին» (Ժողովող 3։11)։