Անցնել բովանդակությանը

Նոր մասնաճյուղի վերջնական տեսքը։ Այն բաղկացած կլինի մեկ գրասենյակային շենքից և երկու բնակելի շենքերից։ Ծրագրված է, որ Բեթելի ընտանիքը կտեղափոխվի նոր մասնաճյուղ 2020 թ. երկրորդ կեսին

ԱՊՐԻԼԻ 29, 2019
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Արգենտինայում նոր մասնաճյուղ է կառուցվում

Արգենտինայում նոր մասնաճյուղ է կառուցվում

2018 թ. օգոստոսին Բուենոս Այրեսում (Արգենտինա) սկսվեցին նոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները։ Համալիրը բաղկացած կլինի մեկ գրասենյակային շենքից, որտեղ կլինեն 136 աշխատելու տեղեր, և 98 սենյակ ունեցող երկու բնակելի շենքերից։ Ի տարբերություն ներկայիս մասնաճյուղի, որն իր գործունեությունն իրականացնում է մի քանի շինություններում՝ այս նոր մասնաճյուղը կենտրոնացված կլինի մեկ շինությունում, ինչը կնպաստի ավելի արդյունավետ աշխատանքին։ Ստորև ներկայացված նկարների ալբոմից կարելի է իմանալ, թե ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները։

Տարածքը 8 524 քառակուսի մետր է (91 758 քառակուսի ֆուտ) և գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից դուրս

 

Օգոստոս, 2018։ Նախագծման խումբը, որում ծառայում է տասը եղբայր ու քույր, 18 ամիս աշխատել է պատրաստելու համար ճարտարապետական նախագծերը։

Սեպտեմբեր, 2018։ Հորատում են խոր հորատանցքեր, որպեսզի ամրացնեն հիմքը՝ հավելյալ ցցեր տեղադրելու համար։ Այդ տեղանքի հողի պատճառով 103 գլանաձև ցցեր կտեղադրվեն 38 մետր (125 ֆուտ) խորության վրա՝ շինությունը է՛լ ավելի ամրացնելու նպատակով։

Նոյեմբեր, 2018: Նախագծի ընթացքում շահագործվում է 33 մետր (108 ֆուտ) բարձրություն ունեցող կռունկ։

Նոյեմբեր, 2018: Անվտանգությունը ամենակարևորն է կռունկի մոնտաժման ժամանակ, և դա շեշտվում է նախագծի բոլոր փուլերում։

Հունվար, 2019: Ծանր տեխնիկա է օգտագործվում վերելակների հորանների համար փոսեր փորելու նպատակով։

Մարտ, 2019: Նախքան բետոն թափելը տեղադրում են պողպատե ամրաններ՝ շինություններից մեկի հիմքն ամրացնելու համար։