Անցնել բովանդակությանը

Փոխնախարար Կլաուդիո Ռոմերոն (ձախ կողմում) պատվոգիր է հանձնում Արգենտինայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Միգել Պուչետիին (աջ կողմում)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2019
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը Եհովայի վկաներին պատվոգիր է շնորհում 2019 թ. միջազգային համաժողովի համար

Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը Եհովայի վկաներին պատվոգիր է շնորհում 2019 թ. միջազգային համաժողովի համար

Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը 2019 թ. մայրաքաղաքում տեղի ունեցած միջազգային համաժողովը համարել է ուշագրավ իրադարձություն հասարակության սոցիալ-մշակութային և կրոնական կյանքում: 2019 թ. դեկտեմբերի 12-ին համաժողովի հետ կապված հանդիպում տեղի ունեցավ ԶԼՄ-ների հետ, որի ժամանակ քաղաքի օրենսդիր մարմինը ի նշան համաժողովի ունեցած կարևոր դերի՝ մեր եղբայրներին պատվոգիր շնորհեց։

Կառավարության երկու ներկայացուցիչները՝ Կլաուդիո Ռոմերոն և Ֆեդերիկո Պուլյեզեն, գովեցին Եհովայի վկաներին Բուենոս Այրեսում կատարած իրենց գործի համար։ Կլաուդիո Ռոմերոն ասաց. «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ մեր հասարակության համերաշխության ու միասնականության ոգին ամրապնդելու և կրոնական արժեքներ սերմանելու համար: Հիանում եմ ձեր կրոնով, երբ տեսնում եմ, թե որքան պատրաստակամ եք և նվիրված ձեր գործին։ Այն սերն ու քաջությունը, որ դրսևորում եք ձեր հավատի մասին պատմելիս, միայն հիացմունքի է արժանի»։ Իսկ Ֆեդերիկո Պուլյեզեն նշեց. «Այսօր դուք հավաքվել եք մի նշանաբանի ներքո. «Սերը երբեք չի վերջանում»։ Ես գիտեմ, որ դուք դրսևորում եք այդ սերը ու դա անում եք ոչ միայն համաժողովի օրերին, այլև ձեր առօրյա կյանքում, քանի որ ձեր մղիչ ուժը սերն է»։ Այս խոսքերով կառավարության ներկայացուցիչները գովեցին մեր եղբայրներին ու քույրերին մերձավորի հանդեպ իրենց դրսևորած սիրո համար։ Սակայն իրականում մենք այդպես ենք վարվում ոչ թե հասարակության գնահատանքին արժանանալու, այլ մեր սիրառատ Աստված Եհովային պատվելու համար (1 Հովհաննես 4։8