ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2023
ԱՐԳԵՆՏԻՆԱ
Հրապարակային վկայություն Արգենտինայում՝ բազմամշակութային փառատոնի շրջանակներում
2022 թ. նոյեմբերի 11-21-ը Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղի ունեցավ Ներգաղթյալների համայնքների 38-րդ ազգային փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի։ Ավելի քան մեկ միլիոն այցելուներ մասնակցեցին այս միջոցառմանը, որի նպատակն է ցույց տալ, թե ինչ բազմազան ավանդույթներ ու սովորույթներ ունեն երկրում բնակվող տարբեր ազգությունները և էթնիկ խմբերը։ Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ հատուկ քարոզարշավ կազմակերպվեց, որի ընթացքում փառատոնի այցելուներին ներկայացվեցին մեր պաշտոնական jw.org կայքը և աստվածաշնչյան հրատարակությունները։ Գրականությունը հասանելի էր արգենտինական ժեստերի լեզվով, ինչպես նաև չինարեն, անգլերեն, գուարանի, հայիթյան կրեոլ, պորտուգալերեն, իսպաներեն և կեչուա (Բոլիվիա) լեզուներով։ Քարոզարշավին մասնակցեցին ավելի քան 400 եղբայրներ ու քույրեր։
Փառատոնի կազմակերպիչները թույլ տվեցին մեր եղբայրներին ցուցատախտակներ տեղադրել մարդաշատ վայրերում։ Քաղաքի պաշտոնյաներից մեկն ասաց. «Ձեզանից յուրաքանչյուրն ունի կոկիկ արտաքին տեսք և օրինակելի վարք»։ Ռոսարիոյից մի հոգեբան մոտեցավ գրականության ցուցատախտակին և ասաց. «Ես ծանոթ եմ ձեր հրատարակություններին և շատ եմ սիրում դրանք։ Հաճախ եմ օգտագործում իմ պացիենտների հետ առնչվելիս»։
2022 թ. նոյեմբերի 14-ին քաղաքի առաջատար թերթերից մեկը՝ «La Capital»-ը, մեր քարոզարշավի մասին մի հոդված տպագրեց։ Հոդվածում կար jw.org կայքի հղումը։ Նաև նշվում էր, թե քանի լեզուներով ենք տեղեկություններ տրամադրում։
Մենք ցնծում ենք՝ տեսնելով, որ ողջ աշխարհում մեր եղբայրներն ու քույրերը ամեն հարմար առիթ օգտագործում են, «որպեսզի հիմնովին վկայություն տան.... բարի լուրի մասին» (Գործեր 20։24)։