ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2020
ԱՐԳԵՆՏԻՆԱ
«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել արգենտինական ժեստերի լեզվով
2019 թվականի դեկտեմբերի 13-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) կայացած միջազգային համաժողովի ժամանակ Եհովայի վկաները հայտարարեցին արգենտինական ժեստերի լեզվով (այսուհետ՝ ԱԺԼ) «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Սա առաջին անգամն էր, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները թարգմանվեցին ԱԺԼ-ով։
Թարգմանչական խումբը այս երկարաժամկետ նախագիծը սկսել էր 2014 թվականի դեկտեմբերի 3-ին «Մատթեոս» գրքից։ Քանի որ ժեստերի լեզվով հրատարակությունները տեսանյութերի տեսքով են, Աստվածաշնչի ամեն գրքի ավարտից հետո այն անմիջապես հասանելի էր դառնում «JW Library Sign Language» հավելվածում։
Ըստ որոշ աղբյուրների՝ Արգենտինայում մոտ 400 000 մարդ է խոսում ԱԺԼ-ով։ Մոտ 2 700 քարոզիչ է տիրապետում այս լեզվին, որոնցից 470-ը խուլ են։ Քույր Լաուրա Լոսադան, որը խուլ է և շատ լավ է խոսում ժեստերի լեզվով, ասում է. «Ես շատ երջանիկ եմ և երախտապարտ եմ Եհովային իր առատաձեռնության համար։ Նախկինում, երբ արգենտինական ժեստերի լեզվով Աստվածաշունչ չունեինք, մեծ դժվարությամբ կարդում էի իսպաներեն թարգմանությունը, սակայն կարդացածս չէի հասկանում։ Այժմ այս նոր, պարզ թարգմանության շնորհիվ զգում եմ, որ իմ փոխհարաբերությունները Եհովայի հետ ավելի են ամրացել»։
ԱԺԼ-ով խոսող եղբայրներն ու քույրերը երախտապարտ են Եհովային այս հասկանալի թարգմանության համար, որը նրանց կօգնի հոգևորապես ամուր մնալ։ Համոզված ենք, որ այս թարգմանությունը կնպաստի նաև, որ քարոզիչներն Արգենտինայի խուլերի համայնքին օգնեն դառնալու Աստծու ընկերը (Գործեր 13։48)։