Անցնել բովանդակությանը

Եղբայրները մոտ 400 ցուցատախտակ են նախապատրաստում քարոզարշավին օգտագործելու համար

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2018
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Արգենտինայում 2018 թ. ամառային պատանեկան օլիմպիական խաղերը ուղեկցվում են մեծամասշտաբ հրապարակային վկայությամբ

Արգենտինայում 2018 թ. ամառային պատանեկան օլիմպիական խաղերը ուղեկցվում են մեծամասշտաբ հրապարակային վկայությամբ

2018 թ. հոկտեմբերի 6–18-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա) անցկացված ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ընթացքում մեր եղբայրները հատուկ քարոզարշավ կազմակերպեցին հրապարակային վկայություն տալու նպատակով։

Ցուցատախտակներին մոտեցել են Սենտ Քիտսից և Նևիսից ժամանած մարզիկներ։ Քարոզարշավի ընթացքում ամեն օր հարյուրավոր հրատարակություններ տարածվեցին

206 երկրներից ավելի քան 4 000 մարզիկներ մասնակցեցին այս տարվա ամառային պատանեկան օլիմպիական խաղերին, որը համարվում է աշխարհում 15–18 տարեկան պատանիների համար նախատեսված բազմասպորտային ամենամեծ իրադարձությունը։ Որպեսզի միջազգային շատ մարզիկներ և այդ քաղաք այցելած մարդիկ կարողանային լսել աստվածաշնչյան լուրը, 6 400-ից ավելի Եհովայի վկաներ մասնակցեցին քարոզարշավին։ Մեր եղբայրները գրեթե 100 վայրերում գրականության 390 շարժական ցուցատախտակ դրեցին։

Քանի որ միջոցառումը պատանիների համար էր, եղբայրները ցուցադրեցին «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի հատորները և «Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները» գրքույկը։ Գրականությունը առկա էր մի քանի լեզուներով, այդ թվում՝ անգլերենով, արաբերենով, արգենտինյան ժեստերի լեզվով, գերմաներենով, իսպաներենով, կորեերենով, չինարենով, պորտուգալերենով, ռուսերենով և ֆրանսերենով։ Քարոզարշավի ընթացքում ամեն օր տարածվեց միջին հաշվով 790 հրատարակություն։

Քարոզարշավին մասնակցած եղբայրներն ու քույրերը ուրախ էին պատմելու Աստվածաշնչի վրա հիմնված իրենց հույսի մասին թե՛ երիտասարդներին և թե՛ մեծահասակներին (Սաղմոս 110։3