Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 2, 2017
ԱՐԳԵՆՏԻՆԱ

Կործանարար տեղատարափ անձրևներ Արգենտինայում

Կործանարար տեղատարափ անձրևներ Արգենտինայում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, Արգենտինա։ Տեղատարափ անձրևները, որ սկսվել էին 2017թ. մարտի 29-ին և շարունակվել մինչև 2017թ. ապրիլի 9-ը, ջրհեղեղների պատճառ դարձան Արգենտինայի Բուենոս Այրես, Չակո, Չուբուտ, Կատամարկա, Ժուժույ, Միսիոնես, Լա Պամպա, Սալտա, Սան Խուան, Սանտա Կրուս, Սանտա Ֆե, Սանտյագո դել Էստերո և Տուկուման նահանգներում։ Եհովայի վկաների՝ Արգենտինայում գտնվող մասնաճյուղը տեղեկացնում է, որ աղետի հետևանքով Եհովայի վկաներից ոչ ոք չի զոհվել և չի վնասվել։

Փոթորիկներից ամենից շատ տուժել են Չուբուտ և Սալտա շրջանները։ Կոմոդորո Ռիվադավիա (Չուբուտ) քաղաքում, որտեղ ընդամենը մի քանի օրում տեղումների քանակը հասավ մեկ տարվա նորմին, Վկաների ավելի քան 60 ընտանիքներ տարհանվեցին իրենց տներից։ Բացի այդ, Չուբուտում վնասվել են երկու երկրպագության վայրեր՝ Թագավորության սրահներ, իսկ Սալտայում՝ մեկ Սրահ։ Եհովայի վկաների՝ Արգենտինայում գտնվող մասնաճյուղը այդ երկու նահանգներում աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորել օգնություն տրամադրելու համար, ինչը կշարունակվի ևս մի քանի շաբաթ։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Արգենտինա: Օմար Սանչեզ, +54-11-3220-5900