Անցնել բովանդակությանը

2019 թ.-ին «Դորիան» փոթորիկը ավերեց Մեծ Աբաքո կղզու վրա գտնվող միակ Թագավորության սրահը (Բահամյան կղզիներ)։ Վերջերս տեղի ունեցավ վերակառուցված Սրահի նվիրումը

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2023
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Բահամյան կղզիներում Թագավորության սրահ է վերակառուցվել

Բահամյան կղզիներում Թագավորության սրահ է վերակառուցվել

Եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացնում է նվիրման ելույթը

2023 թ. հունվարի 7-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացրեց Բահամների Մեծ Աբաքո կղզու վրա գտնվող վերակառուցված Թագավորության սրահի նվիրման ելույթը։ Սրահն ավերվել էր 2019 թ. սեպտեմբերին «Դորիան» փոթորկի հետևանքով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2020 թ. մարտին, սակայն դրանից ընդամենը երեք շաբաթ առաջ COVID-19 համավարակի պատճառով գործը կանգ առավ։ 2021 թ.-ին շինարարության կամավորները վերադարձան այդ տարածք, որ ավարտին հասցնեն նախագիծը։

Նվիրման ելույթի ժամանակ եղբայր Մարկ Սանդերսոնը մեծ խանդավառությամբ նշեց. «Երբ փոթորիկը հարվածեց կղզուն, այն իր հետևից քշեց տարավ շատ ու շատ բաներ, բայց ոչ ձեր հավատը։ Այն նաև չկարողացավ խլել Աստծու հետ ձեր փոխհարաբերությունները»։

Թագավորության սրահը կղզում միակ հողմակայուն շինությունն է։ Դրանից օգտվում են երկու ժողովներում ծառայող 49 քարոզիչներ։ Մի ժողովը գործում է անգլերենով, մյուսը՝ հայիթյան կրեոլով։ Նվիրման ծրագրին ներկա էր 175 հոգի, 165-ն էլ առցանց էր հետևում։ Սրահի նվիրման կապակցությամբ բաց դռների օր կազմակերպվեց թե՛ Վկաների, թե ոչ Վկաների համար։

Եղբայր Ջեյք Մաժորը շինարարության կամավոր էր, երբ նախագիծը անսպասելիորեն կանգ առավ։ Նա ասում է. «Մեր սիրտը կտոր-կտոր էր լինում։ Ռեկորդային արագությամբ ավարտել էինք հավատակիցների տների վերանորոգումը և ծրագրում էինք նախքան Հիշատակի երեկոն շահագործման հանձնել Թագավորության սրահը։ Բայց հանկարծ գործն ընդհատվեց»։ 2021 թ.-ին եղբայրը վերադարձավ այդ տարածք, որ օգնի ավարտին հասցնել Սրահի վերակառուցումն ու որոշ տների վերանորոգումը։

Թագավորության սրահի նվիրումը ուրախ իրադարձություն էր

Եղբայր Սանդերսոնը նշեց. «Այս Սրահը վառ ապացույց է, որ Եհովայի ծառաները միասնաբար են գործում և միմյանց հանդեպ մեծ սիրով են լցված։ Մեծ պատիվ է 2023 թ. հունվարին լինել այստեղ և տեսնել վերակառուցված շենքն ու մեր հավատակիցների ցնծությունը»։

Համոզված ենք, որ այս վերակառուցված Թագավորության սրահը փառք ու պատիվ կբերի մեր Աստված Եհովային (Եզրաս 3։10