ՀՈՒՆԻՍԻ 3, 2022
ԲԵՆԻՆ
Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել ֆոն լեզվով
2022 թ. մայիսի 29-ին Բենինի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Սիլվեյն Բոիսը հայտարարեց «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի լույսընծայման մասին։ Թվային տարբերակը հասանելի դարձավ ծրագրի ժամանակ, որը դիտում էին 7 000 քարոզիչներ և հետաքրքրվողներ, իսկ տպագիրը հասանելի կլինի 2023 թ. դեկտեմբերին։
Թեև մինչ այս ֆոն լեզվով Աստվածաշնչեր կային, բայց դրանցում բացակայում էր Աստծու անունը, և շատ արտահայտություններ ճշգրիտ չէին թարգմանված։ Այդ գրքերը նաև թանկ են, և շատ խանութներ հրաժարվում են դրանք վաճառել Եհովայի վկաներին։
Մատթեոս Ավետարանի այս թարգմանության մեջ բնագրային մտքերը ճշգրիտ են փոխանցված։ Օրինակ՝ Մատթեոս 10։28-ում կարդում ենք. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել»։ Այս համարի ծանոթագրության մեջ նշվում է, որ բնագրային «հոգի» բառը վերաբերում է «կյանքի հեռանկարին»։ Գրքի այս առանձնահատկությունները կօգնեն քարոզիչներին արդյունավետորեն ուսուցանել հետաքրքրվող անձանց։
Բենինի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պալլե Բյերեն նշում է. «Մեր հրատարակություններում Մատթեոսի Ավետարանից բազմաթիվ մեջբերումներ կան։ Ավետարանի այս ճշգրիտ թարգմանությունը բարի լուրը քարոզելիս և ուսուցանելիս շատ օգտակար կլինի։ Շնորհակալ ենք Եհովային և ջանասեր թարգմանիչներին այս հրատարակության համար»։
Համոզված ենք, որ այս հրատարակությունը ֆոնախոս եղբայրներին ու քույրերին կօգնի շարունակ հոգալ թե՛ իրենց, թե՛ ուրիշների հոգևոր կարիքների մասին (Մատթեոս 5։3)։