Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2021
ԲՈԼԻՎԻԱ

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կեչուա լեզվով (Բոլիվիա)

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կեչուա լեզվով (Բոլիվիա)

2021 թ. հոկտեմբերի 24-ին Բոլիվիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Դուգլաս Լիթլը հայտարարեց բոլիվիական կեչուա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Աստվածաշունչը լույս ընծայվեց էլեկտրոնային ձևաչափով, իսկ հայտարարությունը արվեց նախօրոք տեսագրված ծրագրի միջոցով։ Ծրագրի հեռարձակումը Բոլիվիայում դիտեց ավելի քան 4 000 մարդ։ Հայտարարվեց նաև, որ տպված տարբերակը հասանելի կլինի 2022 թ. ապրիլից։

Բոլիվիական կեչուա լեզուն հայտնի է նրանով, որ շատ բառերի իմաստը տարածքից տարածք տարբեր է։ Ուստի այս խնդիրը լուծելու համար «Նոր աշխարհ թարգմանության» մեջ ընդգրկվել են շատ ծանոթագրություններ, որոնք բացատրում են բառերի նշանակությունը։

Բոլիվիական կեչուա լեզվով Աստվածաշունչ կար դեռ 1880 թ.-ին։ Սակայն շատ թարգմանություններում Աստծու անունը կա՛մ հանդիպում էր միայն ծանոթագրություններում, կա՛մ փոխարինված էր «Հայր Աստված» տիտղոսով։ Թարգմանիչներից մեկը ասել է. «Ես շատ ուրախ եմ. վերջապես ունենք Աստվածաշունչ, որտեղ գրված է Աստծու անունը»։

Նախագծի ընթացքում թարգմանիչներից շատերը տարբեր խնդիրների բախվեցին։ Նրանցից ոմանք ստիպված էին հոգ տանել իրենց ընտանիքի հիվանդ անդամներին։ Բացի այդ՝ հավելյալ խնդիրներ առաջացրեց նաև COVID-19 համավարակը։ Մեկ այլ թարգմանիչ էլ ասում է. «Միայն Եհովայի օգնության շնորհիվ է, որ կարողացանք այս նախագիծը ավարտին հասցնել, այն էլ՝ նախատեսված ժամկետից շուտ»։

Հույս ունենք, որ կեչուա (Բոլիվիա) լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը կնպաստի, որ այդ տարածքի «մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթեոս 2։4