Անցնել բովանդակությանը

Բոտսվանայում եղբայրներն ու քույրերը մասնակցում են ծառայության տարբեր ձևերի

ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2024
ԲՈՏՍՎԱՆԱ

Արդեն հիսուն տարի է՝ Բոտսվանայում կրոնի ազատություն ենք վայելում

Արդեն հիսուն տարի է՝ Բոտսվանայում կրոնի ազատություն ենք վայելում

2024 թ. փետրվարի 20-ին լրանում է Բոտսվանայում Եհովայի վկաների պետական գրանցման 50-ամյակը։ Նախքան 1974 թ.-ին իրավական կարգավիճակ ստանալը Բոտսվանայում մեր հավատակիցների գործունեության վրա մի որոշ ընթացք սահմանափակումներ կային, ապա բացարձակ արգելք դրվեց։

1965 թ.-ին եղբայրներն ու քույրերը լուսանկարվում են Բոտսվանայի Մահալապիե քաղաքում տեղի ունեցած շրջանային համաժողովին

Թագավորության բարի լուրը Բոտսվանայում սկսեց քարոզվել 1929 թ.-ին։ Այդ ժամանակ այն հայտնի էր Բեչուանալենդ անունով։ Սակայն 1941 թ.-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված քաղաքական հիստերիան դրդեց կառավարությանը արգելել մեր գործունեությունը և Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների տարածումը։ Երբ 1959 թ.-ին այդ սահմանափակումները վերջապես վերացվեցին, Եհովայի վկաները սկսեցին հարաբերական խաղաղություն վայելել։

1972 թ. նոր օրենքը պահանջում էր, որ Բոտսվանայում գործող բոլոր կազմակերպությունները գրանցվեին։ Սակայն երբ մեր եղբայրները փորձեցին հնազանդվել այս օրենքին ու գրանցել մեր կազմակերպությունը, նրանց դիմումը մերժվեց, և ընդամենը 20 օր տրվեց մեր կրոնական գործունեությունը դադարեցնելու համար։ Բոտսվանայում Եհովայի վկաները արգելքի տակ հայտնվեցին։ Ցանկացած մեկը, ով մասնակցեր ծառայությանը կամ ժողովի հանդիպումներին, կդատապարտվեր մինչև յոթ տարվա ազատազրկման։ Այդուհանդերձ, մեր եղբայրները շարունակում էին գաղտնի հանդիպել։ Օրինակ՝ հանդիպումները երբեմն անցկացվում էին մեկուսի վայրերում՝ թփուտներում։ Հիշելով այդ օրերը՝ եղբայր Թոմի Մարուպինգը ասել է. «Չնայած արգելքին՝ մենք առավել, քան երբևէ, վճռել էինք շարունակել քարոզել ու հավաքվել միասին։ Վստահ էինք, որ Եհովան մեզ հետ կլինի։ Ու նա հենց այդպես էլ արեց»։

2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովի մասնակիցները (Գաբորոնե, Բոտսվանա)

1974 թ. փետրվարի 20-ին կառավարությունը փոխեց իր որոշումը, և Եհովայի վկաներին թույլ տրվեց պաշտոնապես գրանցվել որպես կրոնական կազմակերպություն։ Այսօր Բոտսվանայի 42 ժողովներում ծառայում է գրեթե 2 400 քարոզիչ։ Ներկայումս հանդիպումներն անցկացվում են բոտսվանական ժեստերի լեզվով, անգլերենով, կալանգա (Բոտսվանա), սեցվանա և շոնա լեզուներով։ Եղբայր Հյու Կորմիկանը, ով արգելքի ավարտից կարճ ժամանակ անց սկսեց իր միսիոներական ծառայությունը Բոտսվանայում, ասել է. «Մեր եղբայրներն ու քույրերը մինչ օրս շարունակում են հոգևորապես բարգավաճել։ Այն, որ ազատորեն մասնակցում ենք ժողովի հանդիպումներին և համաժողովներին, օգնում է մեզ զգալ Եհովայի ժողովրդի մեջ տիրող միասնությունը»։

Բոտսվանայի մեր հավատակիցների դիմացկունությունը ևս մեկ ապացույց է, որ Եհովան օրհնում է իր պատվիրանները հավատարմորեն պահողներին (1 Հովհաննես 5։3