Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2020
ԲՈՒԼՂԱՐԻԱ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Բուլղարիայի Եհովայի վկաների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Բուլղարիայի Եհովայի վկաների

2020 թ. նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) վճռեց, որ Բուլղարիայի կառավարությունը խախտել է մեր հավատակիցների՝ դավանանքի ազատության իրավունքը։ Այս վճիռը պարտավորեցնում է Բուլղարիայի իշխանություններին թույլ տալ շարունակելու Վառնա քաղաքի Թագավորության սրահի շինարարությունը։ Ավելի քան 10 տարի մեր եղբայրներին թույլ չէր տրվել իրականացնել այս շիննախագիծը։ ՄԻԵԴ-ը նաև սահմանեց, որ Բուլղարիայի կառավարությունը պետք է ընդհանուր հաշվով 9 600 եվրո (11 500 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարի մեր հավատակիցներին։

Այս դատական գործը առնչվում էր Թագավորության սրահի շինարարությանը, որը պետք է սկսվեր 2006 թ. հունվարին ձեռք բերված հողատարածքում։ Վառնա քաղաքի իշխանությունները շինթույլտվություն էին տվել 2007 թ. մայիսին, որից հետո մեր եղբայրներն անմիջապես գործի էին անցել։ Սակայն հուլիսին քաղաքապետը կասեցրեց շինարարությունը՝ պատճառաբանելով, որ եղբայրները թույլ են տվել շինարարական նորմերի խախտումներ։ Նույն ամսին Բուլղարիայում մեծ ճանաչում վայելող ազգայնական կուսակցության կողմնակիցները շինհրապարակի մոտ պաստառներ փակցրին և սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել շինարարությունը կանգնեցնելու նպատակով։

ՄԻԵԴ-ի վճռից հետո Վառնայի քաղաքապետարանը հայտարարություն արեց, որում զրպարտում էր Եհովայի վկաներին և իր «բացահայտ աջակցությունն էր հայտնում ցուցարարներին»։ Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում քաղաքապետը նույնպես իր աջակցությունը հայտնեց ցուցարարներին։

Չնայած Եհովայի վկաների դեմ նրանց ակնհայտ տրամադրվածությանը՝ քաղաքապետն ու պաշտոնյաները պնդեցին, որ շինարարությունը կասեցրել են ոչ թե կրոնական խտրականության, այլ հողի գոտիավորման սխեմայի շուրջ առաջացած վեճերի պատճառով։

Մեր եղբայրները բազմաթիվ բողոքներ ներկայացրին Բուլղարիայի դատարաններ, այդ թվում՝ Գերագույն վարչական դատարան, սակայն ապարդյուն։ Տեղի ժողովը ստիպված եղավ հանդիպումներն անցկացնելու համար որոշ ժամանակով տարածք վարձակալել։

ՄԻԵԴ-ը սահմանեց, որ պաշտոնյաների գործողություններն ապօրինի են։ Վեց կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվեց, որ Թագավորության սրահի շինարարության նկատմամբ արգելք սահմանելով՝ Վառնայի քաղաքապետարանը խախտել է «մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը», որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածներով։

Մեր եղբայրները հուսով են, որ քաղաքային իշխանությունները այժմ լիարժեք կերպով կկատարեն ՄԻԵԴ-ի վճիռը և իրենց թույլ կտան ավարտել Թագավորության սրահի շինարարությունը, որը կնպաստի համայնքի բարօրությանը և փառք կբերի Եհովայի անվանը Վառնա քաղաքում։ Անչափ շնորհակալ ենք Եհովային աջակցության համար (Սաղմոս 54։4