Անցնել բովանդակությանը

ԲՈՒԼՂԱՐԻԱ

Իրավիճակը Բուլղարիայում

Իրավիճակը Բուլղարիայում

Եհովայի վկաների Բուլղարիայում քարոզում են 1888թ.-ից: 1938թ.-ին նրանք գրանցեցին իրենց իրավաբանական անձը, որը չեղյալ համարվեց 1944թ.-ին, երբ իշխանության գլուխ անցան կոմունիստները: Վկաները լուրջ արգելքների բախվեցին մինչև 1991թ., երբ իրենց իրավաբանական անձը՝ «Եհովայի վկաների քրիստոնեական ասոցիացիան», պաշտոնապես գրանցվեց: Սակայն 1994 թ.-ին «ոչ ավանդական» կրոնների դեմ բողոքի երթ կազմակերպվեց, և կրոնի մասին օրենք ընդունվեց, որը սահմանափակող բնույթ ուներ. Եհովայի վկաները և կրոնական մյուս փոքրամասնությունները կորցրին իրենց իրավական կարգավիճակը: Դրանից հետո ոստիկանները ձերբակալեցին Վկաներին, ընդհատեցին նրանց կրոնական հավաքույթները և բռնագրավեցին նրանց գրականությունը: Բուլղարիայի դատարանները իրավական պաշտպանություն չտրամադրեցին Վկաներին:

Իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Վկաները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ): 1998, 2001 և 2004թթ-ին. ՄԻԵԴ-ն ընդունեց Բուլղարիայի կառավարության և Վկաների միջև ստորագրված բարեկամական կարգավորումները: Այս փոփոխություններից հետո կառավարությունը Եհովայի վկաներին վերագրանցեց: Կառավարությունը ճանաչեց Եհովայի վկաները կրոնական ազատությունը, այդ թվում՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու իրավունքը, ինչպես նաև առանց միջամտության իրենց համոզմունքները արտահայտելու իրավունքը:

Բուլղարիայում Եհովայի վկաներն ուրախ են իրենց ունեցած կրոնական ազատության համար և կրոնական գործունեություն են իրականացնում հիմնականում առանց խոչընդոտների: Սակայն որոշ քաղաքապետարաններ սահմանափակում են Վկաների կրոնական գործունեությունը՝ նրանց հանրային ծառայության նկատմամբ սխալ կիրառելով տեղական մարմինների որոշումները կամ հրաժարվելով տրամադրել անհրաժեշտ թույլտվությունները՝ Թագավորության սրահներ կառուցելու համար: Հասարակության որոշ ներկայացուցիչներ հետապնդել են Եհովայի վկաներին ու բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Չնայած իրավապահ մարմինները որոշ չափով միջամտում են, սակայն, որպես կանոն, պատասխանատվության չեն ենթարկում հարձակվողներին ու չեն պաշտպանում տուժածներին: Վկաները շարունակում են հանդիպել Բուլղարիայի պաշտոնյաների հետ՝ այս խնդիրները և Թագավորության սրահի շինարարության թույլտվության հետ կապված ՄԻԵԴ-ի վարույթում գտնվող գործը լուծելու համար։