Պատմական կարևոր զարգացումներ Բուլղարիայում
ՄԱՅԻՍԻ 19, 2004—«Լոթերը և Լոթերը ընդդեմ Բուլղարիայի» գործով ՄԻԵԴ-ն ընդունում է բարեկամական համաձայնություն։ Կառավարությունը հաստատում է, որ Եհովայի վկաները իրավունք ունեն առանց միջամտության դավանել իրենց կրոնը, խոսել իրենց հավատի մասին և որ այդ իրավունքը պաշտպանված է օրենքով։
ԱՊՐԻԼԻ 16, 2003—Կառավարությունը Քրիստոսի մահվան հիշատակի օրը ընդունում է որպես Եհովայի վկաների պաշտոնական տոն, ինչը Վկաներին թույլ է տալիս այդ օրը արձակուրդ վերցնել աշխատանքից։
ՄԱՐՏԻ 6, 2003—Ըստ կրոնական դավանանքների մասին նոր օրենքի՝ Եհովայի վկաները կրկին գրանցում են ստանում։
ՄԱՅԻՍԻ 3, 2001—ՄԻԵԴ-ը բարեկամական համաձայնություն է ընդունում Եհովայի վկաներից մեկի գործով («Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի»)։ Կառավարությունը համաներում է շնորհում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված այն անհատներին, ովքեր պատրաստ են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 1998—Եհովայի վկաները պետական գրանցում են ստանում Բուլղարիայում։
ՄԱՐՏԻ 9, 1998—Որպես բարեկամական համաձայնության մի մաս, որն ընդունվել էր Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի կողմից (այժմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան [ՄԻԵԴ]), Բուլղարիայի կառավարությունը համաձայնում է գրանցել Եհովայի վկաներին որպես կրոն։
1994—Բուլղարիան չեղյալ է հայտարարում Եհովայի վկաների գրանցումը՝ ընդունելով կրոնի մասին օրենք, որը սահմանափակող բնույթ ունի։
ՄԱՅԻՍԻ 7, 1992—Բուլղարիան դառնում է Եվրոպայի խորհրդի 26-րդ անդամ պետությունը։
ՀՈՒԼԻՍԻ 17, 1991—Պետությունը պաշտոնապես գրանցում է Վկաների իրավաբանական անձը՝ Եհովայի վկաների քրիստոնեական ասոցիացիան։
1944-1990—Կոմունիստական իշխանությունների ներքո արգելվում է Եհովայի վկաների գործունեությունը։
ՄԱՅԻՍԻ 6, 1938—Եհովայի վկաները պետական գրանցում են ստանում։
1888—Բուլղարիայում Եհովայի վկաների գործունեության մասին առաջին հիշատակումը։