ՄԱՐՏԻ 24, 2023
ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ
«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել մուրե լեզվով
2023 թ. մարտի 19-ին Բենինի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Յուսուֆ Ուեդրագոն հայտարարեց մուրե լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այս հայտարարությունն արվեց Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ a Շատերը այս հանդիպմանը միացել էին այլ քաղաքներից։ Ներկաների ընդհանուր թիվը ավելի քան 1 730 էր։ Լույսընծայումից անմիջապես հետո ներկաներին տրամադրվեցին Աստվածաշնչի տպագիր օրինակները, իսկ էլեկտրոնային տարբերակը հասանելի դարձավ բեռնման համար։
Մուրե լեզուն Բուրկինա Ֆասոյում ամենատարածվածն է։ Այն մոտ ութ միլիոն մարդկանց մայրենի լեզուն է։ Դրանով խոսում են նաև հարևան երկրներում՝ Կոտ դ’Իվուարում, Գանայում, Մալիում, Սենեգալում և Տոգոյում։
Առաջին անգամ է, որ Եհովայի վկաները Բուրկինա Ֆասոյի բնիկ լեզվով թարգմանել են ամբողջական Աստվածաշունչը։ Թեպետ մուրե լեզվով կան Աստվածաշնչի այլ թարգմանություններ, սակայն դրանցից ոչ մեկում չկա Աստծու՝ Եհովա անունը։
Թարգմանիչներից մեկն ասել է. «Հատկապես դժվար էր թարգմանել բանաստեղծական ոճ ունեցող որոշ գրքեր, ինչպիսիք են «Առակներ» և «Երգերի Երգ» գրքերը, քանի որ նման ոճը մուրե լեզվին բնորոշ չէ։ Սակայն դրանք թարգմանելուց հետո մենք ապշած ու ոգևորված էինք՝ տեսնելով, թե որքան հեշտ էր հասկանալ այդ գրքերում գրվածը»։
Մենք էլ մուրե լեզվով խոսող մեր հավատակիցների հետ ցնծում ենք Եհովայի տված այս նվերի համար (Հակոբոս 1։17)։
a Բուրկինա Ֆասոյում մեր գործունեությունը վերահսկվում է Բենինի մասնաճյուղի կողմից։