ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2019
ԲՐԱԶԻԼԻԱ
Ամբարտակի փլուզման հետևանքով Բրազիլիայում ավերածություններ են եղել
2019 թ. հունվարի 25-ին՝ ուրբաթ, Բրազիլիայի Մինաս Ժերաիս նահանգի Բրումադինյու քաղաքի հանքավայրերից մեկի ամբարտակի փլուզման հետևանքով մահացու սողանք առաջացավ։ Զոհվեց առնվազն 150 մարդ, ևս 182-ը դեռևս անհետ կորած են համարվում։
Բրումադինյուում երկու ժողով կա, որտեղ ծառայում է մոտ 180 Վկա։ Նրանցից շատերը աշխատում են տվյալ հանքարդյունաբերական ընկերությունում։ Ամբարտակի ճեղքման պահին հանքում աշխատում էին տասը եղբայրներ։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ ինը եղբայրներ որևէ վնասվածք չեն ստացել, սակայն, ցավոք, մի եղբայր, որը երեց է ծառայում, դեռևս անհետ կորած է համարվում։ Բացի այդ, Վկաների առնվազն հինգ ընտանիք ստիպված է եղել տարհանվել, և մեկ տուն ամբողջությամբ փլուզվել է։
Բրազիլիայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը և այդ տարածքի շրջանային վերակացուները այցելել են տուժածներին, որպեսզի հոգևորապես քաջալերեն նրանց և գործնական օգնություն առաջարկեն։ Մենք աղոթում ենք մեր երկնային Հորը, որ նա շարունակի մխիթարել և աջակցել բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգության հետևանքով (Հռոմեացիներ 15։5)։