Անցնել բովանդակությանը

Ռիո դե Ժանեյրոյի մասնաճյուղը՝ 1923 թ.-ին, և ներկայիս մասնաճյուղը՝ Սեզարիո Լանժեում

ՄԱՐՏԻ 7, 2023
ԲՐԱԶԻԼԻԱ

Բրազիլիայի Բեթել. հարյուրամյա գործունեություն

Բրազիլիայի Բեթել. հարյուրամյա գործունեություն

2023 թ.-ին լրանում է Բրազիլիայի մասնաճյուղի հիմնադրման 100 տարին։ Մասնաճյուղի հարյուրամյա պատմության ընթացքում Բրազիլիայում Եհովայի վկաների թիվը շարունակել է աճել, ինչը Եհովայի առատ օրհնության վառ ապացույց է։

Բրազիլիայում քարոզչական գործի առաջին քայլերն արվել են դեռևս 1890-ականների վերջին, երբ երկրում սկսեցին տարածվել «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» ամսագրի թողարկումները։ Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հետաքրքրություն ցույց տալ։ Ուստի 1923 թ. մարտին եղբայր Ռադերֆորդը Բրազիլիա ուղարկեց եղբայր Ջորջ Յանգին՝ այնտեղ մասնաճյուղ հիմնելու և քարոզչական գործը կազմակերպելու համար։

Եղբայր Յանգը Ռիո դե Ժանեյրո քաղաքում մի փոքրիկ գրասենյակ վարձեց։ Այն դարձավ առաջին մասնաճյուղը, որը հոգ տարավ քարոզչական գործի մասին ոչ միայն Բրազիլիայում, այլև ողջ Հարավային Ամերիկայում։ Նա նաև քայլեր ձեռնարկեց, որպեսզի հրատարակությունները անգլերենից թարգմանվեն պորտուգալերեն, այնուհետև տպագրվեն տեղի տպագրատներից մեկում։

1925 թ.-ին եղբայր Յանգը նշանակվեց Արգենտինա՝ շարունակելու իր միսիոներական ծառայությունը, իսկ Բրազիլիայի այս փոքր մասնաճյուղի վերակացու նշանակվեց եղբայր Ջոն Ռեյնբոուն։ 1926 թ.-ին մասնաճյուղը փոքր տպագրահաստոց ստացավ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից, որը գտնվում էր ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում։ Դա հնարավորություն ընձեռեց, որ տեղի հավատակիցները կարողանան իրենք զբաղվել ամսագրերի և գրքույկների տպագրությամբ։

1945 թ.-ից սկսած՝ Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցից միսիոներներ նշանակվեցին Բրազիլիա, որ աջակցեն քարոզչական գործին։ Եհովան առատորեն օրհնեց նրանց ջանքերը. 1948-1968 թթ. Թագավորության քարոզիչների թիվը 1 000-ից հասավ 50 000-ի։ Միայն վերջին երեք տարիներին տարեկան ավելի քան 21 000 մարդ է մկրտվել։ Ներկայումս Բրազիլիայում բարի լուրի մոտ 900 000 քարոզիչներ կան։ Այս ահռելի աճին զուգընթաց մի շարք անգամներ կարիք է առաջացել վերանորոգելու և ընդարձակելու Բեթելի շինությունները։ 1980 թ.-ին մասնաճյուղը տեղափոխվեց Սեզարիո Լանժե քաղաք, որը Սան Պաուլուից 150 կմ (93 մղոն) հեռու է։ Այդ ժամանակվանից ի վեր Բեթելի շինությունները երեք անգամ ընդարձակվել են։ Այսօր ավելի քան 1 200 եղբայրներ ու քույրեր են ծառայում այնտեղ։

Մենք ցնծում ենք՝ տեսնելով, թե վերջին հարյուր տարիների ընթացքում Եհովան ինչպես է օրհնել Բրազիլիայում աշակերտ պատրաստելու գործը (1 Կորնթացիներ 3։7