Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ քարտեզ, որի վրա նշված են քառամսյա քարոզարշավի ընդգրկած տարածքները։ Առջևի պլանում (ձախից աջ)՝ վապիշանա, շավանտե և հունսրիկ լեզվով խոսող եղբայրներն ու քույրերը մասնակցում են քարոզարշավին

ՕԳՈՍՏՈՍԻ 8, 2024
ԲՐԱԶԻԼԻԱ

Բրազիլիայում անցկացվող հատուկ քարոզարշավին ճշմարտության սերմերը ցանում ենք 11 լեզուներով

Բրազիլիայում անցկացվող հատուկ քարոզարշավին ճշմարտության սերմերը ցանում ենք 11 լեզուներով

2024 թ. մարտի 1-ից հունիսի 30-ը 1 000-ից ավելի Վկաներ մասնակցեցին Բրազիլիայով մեկ անցկացվող լայնածավալ քարոզարշավի։ Քարոզարշավը այնպես էր կազմակերպվել, որ համընկներ տեղի 11 լեզուներով «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկի լույսընծայման հետ։ Արդյունքում գրեթե 300 հոգի Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնեց։

Երկու քույրեր զրուցում են հունսրիկ լեզվով խոսող մի մարդու հետ (Նովա Պետրոպոլիս)

Կամպինապոլիս համայնքում քարոզիչների հետ զրուցելիս շավանտե լեզվով խոսող մի կին հարցրեց. «Այդ դո՞ւք եք իմ լեզվով տեսանյութեր պատրաստում։ Ինչքան ժամանակ է՝ փնտրում էի ձեզ։ Վերջապես գտա»։ Նա պատմեց, որ մի ժամանակ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ էր ուսումնասիրել, բայց հետո դադարեցրել էր, քանի որ պորտուգալերեն չէր հասկանում։ Բայց երբ իմացել էր, որ Աստվածաշնչի վրա հիմնված նյութերը արդեն հասանելի են շավանտե լեզվով, սկսել էր փնտրել Վկաներին։ Այսպիսով կինը վերսկսեց ուսումնասիրությունը։

Սանտա Մարիա դի Ժետիբա համայնքում մի քույր երեք անգամ երկար ու բովանդակալից զրույց ունեցավ պոմերաներենով խոսող մի կնոջ հետ, ով հետաքրքրվում էր Աստվածաշնչով։ Երբ քույրը երրորդ անգամ այցելեց այդ կնոջը, վերջինս խոստովանեց, որ իրենց առաջին զրույցի նախորդ օրը աղոթել էր Աստծուն ու խնդրել, որ նա սովորեցնի իրեն պաշտելու ճիշտ ձևը։ Կինը հաճույքով համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Բրազիլիայի հարավում գտնվող մի փոքրիկ գյուղում մեր եղբայրները հանդիպեցին կաինգանգ լեզվով խոսող մի կնոջ, ով ծանոթ չէր Եհովայի վկաներին։ Եղբայրները նրա համար ընթերցեցին Սաղմոս 83։18-ը և ասացին, որ Աստծու անունը Եհովա է։ Կինը, անչափ տպավորված, ասաց, որ նախկինում ոչ ոքից չէր լսել, որ Աստված անձնանուն ունի։ Նա անմիջապես համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

«Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկը հունսրիկ, կաինգանգ, կայվա, մակուշի, նեենգատու, պոմերաներեն, սատերե-մավե, թալիան, տիկունա, վապիշանա և շավանտե լեզուներով։ Քարոզարշավը կազմակերպվեց դրանց լույսընծայման շրջանում

Բրազիլիայի հավատակիցների պես՝ մենք էլ ենք ուրախ, որ նորանոր մարդիկ իմանում են Աստծու Խոսքում տեղ գտած «հավիտենական բարի լուրը»՝ հնարավորություն ունենալով մեզ հետ փառավորել Եհովային (Հայտնություն 14։6, 7