ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2022
ԲՐԱԶԻԼԻԱ
Հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել Բրազիլիայի հյուսիս-արևելքում
2021 թ. դեկտեմբերի 24–26-ը Բրազիլիայի Բահիա նահանգում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնցից տուժել է ավելի քան 640 000 մարդ։ Ջրհեղեղների պատճառով քանդվել են ամբարտակները, ինչի հետևանքով որոշ քաղաքներ մասամբ անցել են ջրի տակ և կղզիացել։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր հավատակիցներից ոչ ոք վնասվածքներ չի ստացել։
273 քարոզիչ տարհանվել է։
109 տուն թեթևակի վնասվել է։
3 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն ջուր, սնունդ և հագուստ է տրամադրել։
Տարհանված քարոզիչները ժամանակավորապես ապրում են իրենց ազգականների կամ հավատակիցների հետ։
Օգնություն տրամադրելու գործի ընթացքում բոլորը հետևում են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոններին։
Եղբայր Մարսելո Ամբրոսիոն, ով ծառայում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեում, պատմում է. «Հավատակիցների դրսևորած սերը տեսնելը շատ է քաջալերել մեզ և ավելացրել է Եհովային լիարժեքորեն ծառայելու մեր վճռականությունը»։
Մենք վստահ ենք, որ Եհովան «ապահով բարձունք» կդառնա այս աղետից տուժած մեր հավատակիցների համար (Սաղմոս 9։9)։