ՀՈՒՆԻՍԻ 10, 2022
ԲՐԱԶԻԼԻԱ
Ջրհեղեղներ և սողանքներ Բրազիլիայում
2022 թ. մայիսի 25-ից առատ անձրևները հյուսիսարևելյան Բրազիլիայում ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել։ Առավել տուժած Ալագոաս և Պեռնամբուկու նահանգների 42 քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ավելի քան 145 000 հոգի տարհանվել է, 129-ը՝ մահացել։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր հավատակիցների շրջանում մահվան դեպք չի գրանցվել։
3 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։
280 տուն թեթևակի վնասվել է։
22 տուն լրջորեն է վնասվել։
23 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։
1 համաժողովների սրահ լրջորեն է վնասվել։
Օգնություն աղետից տուժածներին
Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն ավելի քան 600 հոգու տրամադրել է առաջին անհրաժեշտության պարագաներ և հոգևոր օգնություն։
Բոլոր աշխատանքները իրականացվել են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։
Աղոթում ենք, որ մեր եղբայրները «շարունակեն զորանալ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ» (Եփեսացիներ 6։10)։