Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 18, 2019
ԲՐԱԶԻԼԻԱ

Սան Պաուլու (Բրազիլիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Սան Պաուլու (Բրազիլիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ հուլիսի 12–14, 2019

  • Վայրը՝ «Սան Պաուլու Էքսպո» (Սան Պաուլու, Բրազիլիա)

  • Լեզուները՝ անգլերեն, բրազիլական ժեստերի լեզու, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 36 624

  • Մկրտվածների թիվը՝ 291

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 7 000

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Անգոլա, Արգենտինա, Բելգիա, Իտալիա, Չեխիա-Սլովակիա, Ֆրանսիա, Մոզամբիկ, Պորտուգալիա, Սկանդինավիա, Սուրինամ, Տրինիդադ և Տոբագո, Միացյալ Նահանգներ և Վենեսուելա

  • Հետաքրքիր դեպք. տիկին Մարիա Լուիզա Գոնսալվեսը՝ Սան Պաուլուի կենդանաբանական այգու՝ հասարակայնության հետ կապերի տնօրենը, ողջունեց պատվիրակներին և ասաց. «Այս կենդանաբանական այգում շատ միջոցառումներ ենք կազմակերպել։ Կլոր տարի զբոսաշրջիկներ են այցելում այստեղ, բայց ես երբեք չեմ տեսել այսպիսի մեծ, ջերմ և կազմակերպված խումբ։ Դուք այնքա՜ն շատ սեր եք պարգևում։ Մենք տեսնում ենք այդ սերը ձեր գրկախառնություններում, միմյանց հետ ձեր վարվելակերպում և երգերում»։

 

Տեղի եղբայրներն ու քույրերը դիմավորում են Սան Պաուլուի «Գուարույլոս» միջազգային օդանավակայան ժամանած պատվիրակներին։

Սան Պաուլուից և Բրազիլիայի մասնաճյուղից չորս եղբայրներ մամուլի ներկայացուցիչներին հրավիրել են պրես-կոնֆերանսի, որպեսզի հանրությանը տեղեկացնեն միջազգային համաժողովի մասին։

Սան Պաուլուում պատվիրակները քարոզում են տեղի Վկաների հետ։

Պատվիրակները՝ համաժողովի առաջին օրը։

Ծրագրի ընթացքում եղբայրներն ու քույրերը գրառումներ են անում։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Սեմյուել Հերդը ներկայացնում է ուրբաթ օրվա ծրագրի եզրափակիչ ելույթը։

Շաբաթ կեսօրին եղբայրները մկրտություն են անում։

Քույրերը խուլ և կույր անհատների համար շոշափողական ժեստերով թարգմանում են ծրագիրը։

Պատվիրակները լուսանկարվում են համաժողովի անցկացման վայրի մոտ։

Հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները կիրակի օրվա ծրագրի ավարտին ձեռքով են անում ներկաներին։