Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2013
ԲՐԱԶԻԼԻԱ

Սողանքներ Բրազիլիայում

Սողանքներ Բրազիլիայում

Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում հորդառատ անձրևները Ռիո դե Ժանեյրո նահանգում ջրհեղեղների և սողանքների պատճառ դարձան, ինչի հետևանքով ավելի քան 3 000 մարդ տարհանվեց։ Եհովայի վկաները հայտնում են, որ աղետի գոտում ապրող գրեթե 8 000 Վկաներից ոչ ոք չի տուժել։ Սակայն ութ ընտանիքներ մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են իրենց ունեցվածքը, երբ իրենց տները հեղեղվել են ջրով։ Նրանք ժամանակավոր ապաստան են գտել հավատակիցների և հարազատների տներում։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն, որը կազմված է Վկա կամավորներից, խիստ տուժած գոտում արդեն իսկ բաժանել է չորս տոննա սնունդ, խմելու ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Բրազիլիա։ Պեդռո Կատարռդո, հեռ. +55 15 3322 9000