Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2018
ԲՐԱԶԻԼԻԱ

Հրդեհ Բրազիլիայում

Հրդեհ Բրազիլիայում

Դեկտեմբերի 18-ին՝ վաղ առավոտյան, Մանաուս քաղաքում (Բրազիլիա) հրդեհ բռնկվեց՝ ոչնչացնելով առնվազն 600 տուն։ Թեև զոհերի մասին որևէ տեղեկություն չկա, սակայն 4 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և 2 000-ից ավելի մարդ տարհանվել է։

Բրազիլիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր հավատակիցներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն մեր եղբայրներին պատկանող 10 տուն ոչնչացվել է, ինչի պատճառով 18 քարոզիչներ և նրանց ոչ Վկա ազգականները անօթևան են մնացել։ Մասնաճյուղի առաջնորդությամբ աղետից տուժածներին օգնելու կոմիտեն հոգ է տանում այդ քարոզիչներին։

Վստահ ենք, որ Բրազիլիայում հրդեհից տուժած մեր եղբայրներն ու քույրերը կշարունակեն ապավինել Եհովային՝ մեր «ապահով բարձունքին նեղության ժամանակներում» (Սաղմոս 9։9, 10