Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2019
ԳԱՆԱ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել նձիմա լեզվով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել նձիմա լեզվով

2019 թ. նոյեմբերի 22-ին Բեյվեայում (Արևմտյան մարզ, Գանա) տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարվեց նձիմա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին, որի թարգմանությունը տևել է չորս տարի։ Այդ մասին հայտարարությունն արեց Գանայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Սեմյուել Մ. Քվեյսին։ Ծրագրին ներկա էր 3 051 մարդ։

Այս նախագիծն իրականացրել է յոթ թարգմանիչներից կազմված խումբը։ Թարգմանիչներից մեկն ասում է. ««Նոր աշխարհ թարգմանության» մեջ գործածված է պարզ լեզու, և այն հասկանալի կլինի բոլոր ընթերցողներին, այդ թվում՝ երիտասարդներին։ Անկասկած, այս թարգմանության շնորհիվ ընթերցողը ավելի կմոտենա իր երկնային Հորը՝ Եհովային»։

Նախկինում նձիմախոս քարոզիչները օգտվում էին Աստվածաշնչի մի թարգմանությունից, որը հրատարակվել է Գանայի աստվածաշնչային ընկերության կողմից։ Սակայն այնտեղ Աստծու անունը բացակայում է, և այն դժվարհասկանալի լեզվով է գրված։ Բացի այդ, քանի որ Գանայում Աստվածաշունչը թանկ է, որոշ քարոզիչների համար դժվար էր այն գնել։

Ի տարբերություն դրա՝ նձիմա լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» մեջ գործածված է Աստծու անունը՝ Եհովա։ Այն գրված է պարզ լեզվով և անվճար է։ Աստվածաշնչի այս թարգմանությունը մեծ օգուտներ կբերի Գանայի մասնաճյուղի տարածքում ծառայող 1 532 նձիմախոս քարոզիչներին, ովքեր քարոզում են այդ լեզվով խոսող մոտ 330 000 մարդկանց։

Թող որ մեր եղբայրները Աստվածաշնչի այս նոր թարգմանության շնորհիվ ուրախություն գտնեն «Եհովայի օրենքի մեջ» (Սաղմոս 1։1, 2