ՄԱՅԻՍԻ 4, 2022
ԳԱՆԱ
Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել թվի (ասանտե) լեզվով
2022 թ. ապրիլի 24-ին՝ կիրակի, Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը հայտարարեց թվի (ասանտե) լեզվով վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ելույթից անմիջապես հետո Աստվածաշնչի թվային տարբերակը հասանելի էր բեռնելու համար։ Գրքի տպագիր օրինակները առկա կլինեն օգոստոսին։
Թվի ասանտեն և թվի ակվապիմը պատկանում են ական լեզուների ընտանիքին, որոնցով խոսում են միլիոնավոր մարդիկ Արևելյան Աֆրիկայում։ Աստվածաշունչը թվի (ակվապիմ) լեզվով թարգմանվել է 1871 թ.-ին։ 1897 թ.-ին թվի (ակվապիմ) լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն։ Իսկ թվի (ասանտե) լեզվով Աստվածաշնչի առաջին թարգմանությունը լույս է տեսել միայն 1964 թ.-ին։ 2012 թ.-ին Եհովայի վկաները հրատարակեցին թվի (ասանտե) լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը»։
Հիշելով նախագծի անցած ուղին՝ մի թարգմանիչ հետևյալն ասաց. «Սկզբում գործը շատ վախեցնող էր թվում։ Սակայն բազմաթիվ աղոթքների և Եհովայի ոգուն ապավինելու շնորհիվ տեսա, թե ինչպես է Եհովան ամեն օր օգնում մեզ»։
Թվի (ասանտե) լեզվով վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» մեկ այլ նվեր է թվիախոս մեր հավատակիցներին, որը կօգնի ավելի լավ կատարել մեր առատաձեռն Աստծուն՝ Եհովային մատուցվող ծառայությունը (Հակոբոս 1։17)։