Անցնել բովանդակությանը

Աննա Դենցը և Էրիկ Ֆրոսթը։ Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգի դաշնային խորհրդարանը

ՓԵՏՐՎԱՐԻ 22, 2021
ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիայի մարզերից մեկի խորհրդարանը հիշատակել է Եհովայի վկաների դիրքորոշման մասին նացիստական հալածանքների ներքո

Գերմանիայի մարզերից մեկի խորհրդարանը հիշատակել է Եհովայի վկաների դիրքորոշման մասին նացիստական հալածանքների ներքո

Բադեն Վյուրտեմբերգ մարզի խորհրդարանի նախագահ Մուտերեմ Արասը՝ տեսակոնֆերանսի ժամանակ

2021 թ. հունվարի 27-ին Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ մարզի խորհրդարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ռեժիմից տուժածների հիշատակի ամենամյա միջոցառման ժամանակ խոսել է Եհովայի վկաների մասին։ COVID-19 համավարակի պատճառով այս միջոցառումը անցկացվել է տեսակապի միջոցով։ Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Շվեյցարիայից ավելի քան 37 000 հոգի է միացել այդ միջոցառմանը, իսկ տեսագրության դիտումների քանակը գերազանցել է 78 000-ը։

Բադեն Վյուրտեմբերգ մարզի խորհրդարանի նախագահ Մուտերեմ Արասը նշեց, որ «Եհովայի վկաների հալածանքների մասին պատմող շատ նյութեր կան, բայց քչերը գիտեն այդ պատմությունը»։ Նա նաև նշեց, որ այդ խավար ժամանակներում Եհովայի վկաների ցուցաբերած վարքը «մեզ համար հրաշալի օրինակ է, թե ինչպես է պետք դիմակայել ատելությանը, խտրականությանը և.... բռնությանը»։

Խորհրդարանի նախագահն ընդգծեց մեր քույր Աննա Դենցի օրինակը, որը ապրել էր Բադեն Վյուրտեմբերգի Լոռախ քաղաքում։ Նրա ծնողները մահացել էին համակենտրոնացման ճամբարում։ Աննան դպրոցում հրաժարվել էր ասել՝ «Հա՛յլ Հիտլեր»։ Որոշ ժամանակ անց հավատակիցների օգնությամբ նա փախել էր Շվեյցարիա, իսկ ամուսնանալուց հետո տեղափոխվել ԱՄՆ։ Խորհրդարանի նախագահ տիկին Արասը ասում է. «Աննա Դենցը քաջաբար դիմակայեց այդ ամենին, իսկ այդ քաջությունը գալիս էր իր հավատից»։

Դոկտոր Հանց Հեսե

Պատմաբան դոկտոր Հանց Հեսեն պատմեց, թե Եհովայի վկաների գործունեությունը ինչպես արգելվեց 1933 թ.-ին՝ նացիստների՝ իշխանության գլուխ անցնելուց ընդամենը երկու ամիս անց։ Դոկտոր Հանցը ասաց, որ մեր եղբայրները «հակառակվում էին արգելքին՝ թերթիկներ բաժանելով և քարոզչությամբ զբաղվելով»։

Պատմաբանը նաև հիշատակեց եղբայր Գուստաֆ Շտանգեի օրինակը։ Երբ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով նա կանգնել էր դատարանի առաջ, դատախազը նրան հարցրեց. «Ի՞նչ կլիներ, եթե բոլորը քեզ պես վարվեին»։ Եղբայրը պատասխանեց. «Պատերազմը միանգամից կավարտվեր»։

Այս օնլայն միջոցառմանը հնչեց «Առա՛ջ, ո՛վ Վկաներ» երգը։ Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի վերակացու Վոլֆրամ Սլուպինան պատմեց այն մասին, որ եղբայր Էրիկ Ֆրոսթը, որը պրոֆեսիոնալ երաժիշտ էր, այս երգի բառերը գրել է 1942 թ.-ին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում։ Տասնամյակներ առաջ տված իր հարցազրույցում եղբայր Ֆրոսթը ասել էր, որ այս երգի նպատակը բանտում գտնվող իր հավատակիցներին քաջալերելն էր, քանի որ «ճամբարում հալածանքը անտանելի էր»։

13 և 15-ամյա Մարա և Ֆին Կեմպերները, ովքեր Եհովայի վկաներ են, հարցազրույց անցկացրին նացիստական ռեժիմի հալածանքը վերապրած քույր Սիմոնե Առնոլդ Լիբստերի հետ։ Քույրը լուրջ հալածանքների էր դիմագրավել փոքր ժամանակ։ Քանի որ նա հրաժարվել էր միանալ նացիստներին, նրան ուղարկել էին ուղղիչ դպրոց։ Քույր Սիմոնեն ասում է, որ «մեծ ուրախություն է զգացել», երբ փորձությունների ներքո մինչև վերջ պահել է իր հավատարմությունը։

Մարա և Ֆին Կեմպերները միջոցառման ժամանակ հարցազրույց են անցկացնում քույր Սիմոնե Առնոլդ Լիբստերի հետ

Մենք շատ ուրախ ենք, որ այս միջոցառումը հնարավորություն տվեց բազում մարդկանց ճանաչել Եհովային՝ այն Աստծուն, ով օգնության հասավ խիստ հալածանքների ժամանակ (Եբրայեցիներ 13։6