ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2024
ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիան Սիմոնա Առնոլդ-Լիբսթերին շնորհում է ազգային բարձրագույն մրցանակ՝ երիտասարդներին կրթելուն ուղղված ջանքերի համար
2023 թ. դեկտեմբերի 15-ին Սիմոնա Առնոլդ-Լիբսթերը ստացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արժանիքների շքանշան մրցանակը: Արժանիքների շքանշանը Գերմանիայի բարձրագույն մրցանակն է, որը տրվում է այն անձանց, ովքեր նշանակալի ծառայություններ են մատուցել հասարակությանը։ Գլխավոր հյուպատոս Թոմաս Պրոպսթլը այն Սիմոնային հանձնեց մի արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Շամբերի քաղաքում։ Սիմոնան, ով այժմ 93 տարեկան է, տարիներ շարունակ խոսել է նացիստական բռնատիրական իշխանությունների, ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր մերժել են նրանց գաղափարախոսությունները, ինչի համար էլ մրցանակի է արժանացել։
Մինչ օրս Սիմոնան ելույթ է ունեցել 25 երկրների հանդիսատեսի առաջ։ Մոտ 65 000 մարդ է ներկա եղել նրա դասախոսություններին, այդ թվում՝ շատ ուսանողներ և դպրոցների ուսուցիչներ։ Չնայած իր տարիքին՝ նա շարունակում է ելույթներ ունենալ վիդեոկոնֆերանսի միջոցով, որոնց ընթացքում պատասխանում է երիտասարդների հարցերին և պատմում նրանց տարիքում իր սովորած դասերի մասին։ Նման մի դասախոսության մասնակցելուց հետո ուսանողներից մեկը գրեց. «Սիմոնայի պատմությունից հասկացա, թե մեր հավատալիքներում ողջ էությամբ համոզված լինելը որքան ուժ կարող է մեզ հաղորդել»։
Այս անվանակարգում Սիմոնային ներկայացնելիս գլխավոր հյուպատոս Թոմաս Պրոպսթլը ասաց. «Զարմանալի է, թե ինչպես եք դուք անձամբ զորացել ձեր իսկ պատմությունից։ Դուք ձեր կրած տառապանքների մասին միշտ պատմել եք անկեղծորեն, բարությամբ և ապագայի հանդեպ մեծ հույսով լի։ Հենց դրա համար եմ խորապես հարգում ձեզ»։
Երբ Սիմոնան 12 տարեկան էր, նացիստները նրան տարան իր տնից ու ստիպեցին ապրել Գերմանիայի Կոնստանց քաղաքում գտնվող «Վոն Վեսենբերգ» ուղղիչ գաղութում, որտեղ էլ նրան «վերադաստիարակելու» անհաջող փորձեր արեցին։ Չեզոքության հարցում անզիջում լինելու պատճառով երիտասարդ Սիմոնային նվաստացնում էին, բավարար սնունդ չէին տալիս, հարկադիր աշխատանքի էին ենթարկում և մոտ երկու տարի արգելել էին, որ խոսի։ Այդ օրերը մտաբերելիս Սիմոնան ասաց. «Եհովան օգնում էր ինձ։ Ես պահեցի իմ անարատությունը»։
Շատ ուրախ ենք, որ Սիմոնայի անարատության մասին հուշերը շարունակում են փառք բերել մեր Հորը՝ Եհովային (Մատթեոս 5։16)։