Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2021
ԳԵՐՄԱՆԻԱ

«Մատթեոս» և «Հովհաննես» գրքերը լույս են տեսել գերմաներեն ժեստերի լեզվով

«Մատթեոս» և «Հովհաննես» գրքերը լույս են տեսել գերմաներեն ժեստերի լեզվով

2021 թ. դեկտեմբերի 18-ին եղբայր Դիրկ Գրունդմանը, ով Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց գերմաներեն ժեստերի լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ «Մատթեոս» և «Հովհաննես» գրքերի լույսընծայման վերաբերյալ այս ծրագիրը դիտեց մոտ 800 հոգի։

Գերմանիայի կառավարությունը գերմաներեն ժեստերի լեզուն պաշտոնապես ճանաչեց 2002 թ.։ Սակայն Եհովայի վկաները դեռևս 1960-ականներից ժողովներն ու համաժողովները թարգմանում էին ժեստերի լեզվով։ Այսօր գերմաներեն ժեստերի լեզվով 11 ժողովներում և 21 խմբերում ծառայում են 571 քարոզիչներ։

Եղբայրը համաժողովը թարգմանում է ժեստերի լեզվով (1971 թ., Մյունխեն)

Առաջին անգամ է, որ գերմաներեն ժեստերի լեզվով աստվածաշնչյան ամբողջական գրքեր են թարգմանվել։ Նախկինում քարոզիչներին անձնական ուսումնասիրության և ծառայության համար ընդամենը առանձին համարներ էին հասանելի։

Մի քարոզիչ նշեց. «Քանի որ միայն առանձին համարներ էին թարգմանված, ոչ թե ամբողջական Աստվածաշունչը, հաճախ դժվար էր աստվածաշնչյան սկզբունքներ կամ մեր սովորեցրածին թիկունք կանգնող համարներ գտնելը։ Այդ նույն պատճառով էլ դժվար էր ուսումնասիրողներին մղել ամեն օր ուսումնասիրել Աստվածաշունչը»:

Գերմաներեն ժեստերի լեզվի թարգմանիչների խումբը տեսանյութ է պատրաստում

Մի թարգմանիչ էլ նշեց. «Իսկապես հրաշալի է, երբ Աստվածաշունչը թարգմանվում և Եհովայի Խոսքը այնպես է փոխանցվում, որ խուլերը կարողանան մտերմանալ նրա հետ։ Մենք պատիվ ենք համարում, որ առանձնաշնորհում ունենք աշխատելու այս նախագծի վրա»։

Աղոթում ենք, որ գերմաներեն ժեստերի լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը» ավելի շատ հեզ մարդկանց օգնի սովորել Եհովայի ճանապարհը (Սաղմոս 25։9