Անցնել բովանդակությանը

Եղբայրներ Չավեսը և Լոպեսը խոսում են № 4 հրշեջ կայանի հրշեջների հետ (Կոատեպեկե, Գվատեմալա)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2019
ԳՎԱՏԵՄԱԼԱ

Աստվածաշնչյան սեմինարներ՝ Գվատեմալայի ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցների համար

Աստվածաշնչյան սեմինարներ՝ Գվատեմալայի ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցների համար

2019 թ. մայիսին Գվատեմալայի իշխանությունները հավանություն տվեցին, որ մեր եղբայրները ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցների համար աստվածաշնչյան սկզբունքների վրա հիմնված սեմինարներ անցկացնեն։ 450 հրշեջներ և ոստիկաններ արդեն մասնակցել են այս սեմինարներին, որոնք անցկացվում են Կոատեպեկե, Կոլոմբա Կոստա Կուկա, Մալակատան և Սան Ռաֆայել Պետսալ քաղաքներում։

Աշխատողները սեմինարից հետո ցուցատախտակից գրականություն են վերցնում (Կոլոմբա Կոստա Կուկա, Գվատեմալա)

Սեմինար անցկացնող երեցներից մեկը՝ Խուան Կառլոս Ռոդասը, ասում է. «15 տարուց ավելի է՝ Եհովայի վկաները Գվատեմալայի երեք կալանավայրերում Աստվածաշնչի դասընթացներ են անցկացնում անազատության մեջ գտնվողների համար։ Կալանավայրերի տնօրինությունը նկատել է, որ մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրող կալանավորները դրական փոփոխություններ են արել իրենց կյանքում։ Նկատելով դա՝ ղեկավար անձնակազմը խնդրել է մեզ, որ նման դասընթացներ անցկացնենք նաև ոստիկանների և հրշեջների համար»։

Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի վերահսկողության ներքո անցկացվող այդ սեմինարները տեղի են ունենում շաբաթը երկու անգամ և տևում մոտ 15 րոպե։ Դրանց ընթացքում շոշափվում են այսպիսի թեմաներ՝ ինչպես բարելավել ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունները, ինչպես ճիշտ գործադրել իշխանությունը և ինչպես աշխատել որպես թիմ։ Եղբայրները առաջարկում են համապատասխան գրականություն, մեր կայքից տեսանյութեր են ցույց տալիս և սովորեցնում, թե ինչպես կարելի է «JW Library» հավելվածում օգտակար տեղեկություն գտնել։

Եհովայի վկաները առանձնաշնորհում են համարում ոստիկանների և հրշեջների համար այսպիսի սեմինարներ անցկացնելը։ Հուսով ենք, որ վերջիններս կշարունակեն օգուտներ քաղել Աստվածաշնչի իմաստուն խորհուրդներից (2 Տիմոթեոս 3:16