Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 26, 2017
ԳՎԱՏԵՄԱԼԱ

Հզոր երկրաշարժ Գվատեմալա-Մեքսիկա սահմանի մոտ

Հզոր երկրաշարժ Գվատեմալա-Մեքսիկա սահմանի մոտ

Եհովայի վկաները աջակցություն են ցուցաբերում այն անհատներին, ովքեր տուժել են 2017թ. հունիսի 14-ին՝ չորեքշաբթի, Գվատեմալայի արևմուտքում՝ Մեքսիկայի սահմանի մոտ, տեղի ունեցած հզոր երկրաշարժից։ Վերջին տվյալների համաձայն՝ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, նաև սողանքներ են առաջացել։

Աղետի գոտում բնակվող ոչ մի Եհովայի վկա չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Սակայն վնասվել են 11 երկրպագության վայրեր և 17 տներ։ Եհովայի վկաների՝ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը, որը գտնվում է Մեխիկոյում, Գվատեմալայում աղետից տուժածներին օգնելու երեք կոմիտեների հանձնարարել է գնահատել հասցված վնասը և արագացնել տուժածներին անհրաժեշտ իրերը բաշխելու գործը։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը աջակցում է աղետից տուժածներին օգնելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Մեքսիկա։ Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048

Գվատեմալա։ Խուան Կառլոս Ռոդաս, +502-5967-6015