Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 5, 2018
ԳՎԱՏԵՄԱԼԱ

Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել

Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել

2018 թ. հունիսի 3-ին՝ կիրակի, Գվատեմալայում ժայթքեց Ֆուեգո, կամ՝ «կրակե հրաբուխը»՝ արտաժայթքելով հալած լավայի գետ և արտանետելով գրեթե 9 կմ (6 մղ) բարձրությամբ մոխիր։ Աղետի գոտում կա առնվազն տասը ժողով։ Հուրախություն մեզ՝ մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք վնասվածք չի ստացել, սակայն նրանցից ութը տարհանվել է անվտանգության նկատառումներով։ 2 Կորնթացիներ 8:14, 15-ի ոգուն ներդաշնակ՝ հարևան շրջանները տուժածներին տրամադրել են անհրաժեշտ պարագաներ, կացարան և ապահովել են նրանց փոխադրումը այլ վայր։