Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 6, 2015
ԳՎԱՏԵՄԱԼԱ

Գվատեմալայի դպրոցները Եհովայի վկաներից գրականություն են խնդրում աշակերտների շրջանում դրսևորվող բռնության դեմ պայքարելու համար

Գվատեմալայի դպրոցները Եհովայի վկաներից գրականություն են խնդրում աշակերտների շրջանում դրսևորվող բռնության դեմ պայքարելու համար

ՄԵԽԻԿՈ։ Երեք դպրոցներ Գվատեմալայում Եհովայի վկաներից գրականություն են խնդրել, որպեսզի այդ հրատարակությունները ընդգրկեն իրենց ուսումնական ծրագրի մեջ։ Եհովայի վկաները իսպաներեն և կիչե լեզուներով 3500 տարբեր հրատարակություններ են անվճար տրամադրել։ Կիչեն պատկանում է ամերիկյան հնդկացիական մայա լեզվախմբին։ Այս լեզվով խոսում են Գվատեմալայի արևմտյան բարձրավանդակներում ապրող մարդիկ։

Պարախե Քսեպեկի դպրոցը. ուսուցչուհին դաս է անցկացնում Եհովայի վկաների հրատարակած «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի և «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկի օգնությամբ

Դպրոցները դիմել են Եհովայի վկաներին, քանի որ վերջիններս այն մի քանի կազմակերպություններից են, որ գրականություն են հրատարակում կիչե լեզվով, և նրանց հրատարակություններում արծարծվում են Գվատեմալայի երիտասարդությանը անհանգստացնող հարցեր։ Պարախե Քսեպեկ գյուղի տարրական դպրոցի մի պաշտոնական փաստաթղթում պրոֆեսոր Մարիա Կորտեսը նշել է, որ այդ խնդրանքն արվել է «բարոյական արժեքները և սկզբունքները փրկելու նպատակով, ինչի կարիքը հասարակությունը ունի»։

Էլիսա Մոլինա դե Ստալի անվան ագրարային դպրոցը. աշակերտները ընթերցում են «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքից կիչե լեզվով

Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների ուսումնասիրությունները, պատանիների շրջանում հանցագործությունն ու բռնությունը մեծ տարածում են գտել Գվատեմալայում։ Այդ պատճառով հիմնվել են այնպիսի կազմակերպություններ, որոնց նպատակն է կանխել բռնությունը։ Այս կազմակերպությունները նպատակ ունեն «ներգրավել աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, տեղի իշխանություններին և առհասարակ ողջ հասարակությանը դպրոցում անվտանգություն ապահովելու ծրագրի մեջ, ինչպես նաև դպրոցականների համար արտադասարանային միջոցառումներ և մասնագիտական դասընթացներ կազմակերպելու գործում։ Սա ի մտի ունենալով՝ ագրարային թեքումով ազգային դպրոցը, Էլիսա Մոլինա դե Ստալի անվան գյուղական ագրարային դպրոցը և Պարախե Քսեպեկի դպրոցը պատվիրեց «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը կիչե լեզվով։ Վերը նշված ագրարային թեքումով դպրոցը պատվիրեց նաև «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկու հատորները իսպաներեն լեզվով։ Դպրոցը գրքերը բաժանեց ծնողներին, որպեսզի վերջիններս օգնեն իրենց երեխաներին պատրաստվելու հասարակագիտություն առարկայի դասերին։ Բացի այդ, դպրոցը իր ուսումնական ծրագրի մեջ ընդգրկեց Եհովայի վկաների թողարկած «Անառակ որդու վերադարձը» վիդեոբեմադրությունը։

Էրիկ դե Պասը՝ Գվատեմալայում Եհովայի վկաների ներկայացուցիչը, նշեց. «Թեև մեր նպատակն է աստվածաշնչյան բարի լուրը հայտնել մարդկանց՝ տնետուն քարոզելով, սակայն ուրախ ենք, որ մեր հրատարակություններից օգտվում են նաև ուսուցիչներն ու ծնողները՝ պատանիներին օգնելու համար»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գվատեմալա։ Խուան Կառլոս Ռոդաս, հեռ. +502 5967 6015

Մեքսիկա։ Գամալիել Կամարիյո, հեռ. +52 555 133 3048