ՕԳՈՍՏՈՍԻ 16, 2019
ԴԱՆԻԱ
Դանիայում Եհովայի վկաները Աստվածաշնչի նոր թանգարան են բացել
2019 թ. հուլիսին Աստվածաշնչի նոր թանգարան բացվեց Հոլբեկ քաղաքում (Դանիա) գտնվող Սկանդինավիայի մասնաճյուղում, որը Կոպենհագենից մոտ 65 կիլոմետր (40 մղոն) հեռու է։ Թանգարանում ներկայացված է «Աստվածաշունչը և Աստծու անունը՝ Սկանդինավիայում» խորագրով ցուցահանդես։
Այստեղ կարելի է տեսնել գրենլանդերեն, դանիերեն, իսլանդերեն, նորվեգերեն, շվեդերեն, սաամերեն և ֆարերեն Աստվածաշնչերի հազվադեպ հանդիպող և կարևոր նշանակություն ունեցող անզուգական մի հավաքածու։ Այս ցուցադրությունն ընդգրկում է 50-ից ավելի Աստվածաշնչեր։
Ամենից արժեքավոր նմուշներից է 1541 թ. Գուստավ Վազայի Աստվածաշնչի բնօրինակը։ Դա սկանդինավյան լեզվով առաջին ամբողջական Աստվածաշունչն է։ Գուստավ Վազայի Աստվածաշունչը շվեդերենի քերականության և բառապաշարի համար չափանիշ դարձավ։ Բացի այդ, հաջորդ 300 տարիների ընթացքում այն որպես հիմք ծառայեց շվեդերեն Աստվածաշնչերի համար։
1550 թ. Քրիստիան III-ի Աստվածաշունչը մեկ այլ հազվադեպ հանդիպող թարգմանություն է, որը կարելի է տեսնել այս թանգարանում։ Այն դանիերեն առաջին ամբողջական Աստվածաշունչն է։ Քրիստիան III-ի Աստվածաշունչն օգնեց կանոնարկելու դանիերենը և մեծ ազդեցություն ունեցավ Հյուսիսային Եվրոպայի մեծ մասի վրա։
Էրիկ Յորգենսենը, որը ծառայում է Սկանդինավիայի մասնաճյուղում, ասում է. «Աստվածաշնչի այս նոր թանգարանը ցույց է տալիս, թե դարեր շարունակ Սկանդինավիայում մարդիկ ինչ խոր հարգանք են ունեցել թե՛ Աստծու Խոսքի և թե՛ նրա անզուգական անվան նկատմամբ»։