Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2013
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Առաջին ոչ կաթոլիկ կրոնական ամուսնական արարողությունը

Առաջին ոչ կաթոլիկ կրոնական ամուսնական արարողությունը

2013 թ. օգոստոսի 28-ին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցավ երկու Եհովայի վկաների ամուսնության հանդիսավոր արարողություն։ Այս իրադարձությունը նշանակալից էր, քանի որ 1954 թ.-ից ի վեր ոչ մի կրոնական միավորում իրավասություն չուներ ամուսնություն գրանցելու՝ բացի կաթոլիկ եկեղեցուց՝ համաձայն կառավարության և Վատիկանի միջև կնքված համաձայնագրի։ Ուստի Եհովայի վկաները ամուսնության արարողությունից բացի պետք է դիմեին զագս՝ իրենց միությունը օրինականացնելու համար։ Սակայն նոր սահմանադրության համաձայն՝ պետությունն այժմ ճանաչում է ցանկացած կրոնական միավորման կողմից ամուսնական արարողությամբ կազմված միությունը, այդ թվում Եհովայի վկաներինը։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցածը առաջին ոչ կաթոլիկ կրոնական ամուսնական արարողությունն էր, որ տեղի ունեցավ այս երկրում։

Մեդիա կոնտակտ (ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Դոմինիկյան Հանրապետություն։ Խոսե Ֆելիս, հեռ. +1 809 595 4007