Անցնել բովանդակությանը

Եղբայր Տաուրաի Մազառուրան նախօրոք ձայնագրված ելույթի ժամանակ հայտարարում է Զիմբաբվեի ժեստերի լեզվով «Մատթեոս» գրքի լույսընծայման մասին

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2021
ԶԻՄԲԱԲՎԵ

Եհովայի վկաները լույս են ընծայել «Մատթեոս» գիրքը Զիմբաբվեի ժեստերի լեզվով

Եհովայի վկաները լույս են ընծայել «Մատթեոս» գիրքը Զիմբաբվեի ժեստերի լեզվով

2021 թ. հունվարի 24-ին «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի տեսագրությունը լույս ընծայվեց Զիմբաբվեի ժեստերի լեզվով (ԶԺԼ)։ Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Տաուրաի Մազառուրան նախապես ձայնագրված ելույթում հայտարարեց այդ մասին։

ԶԺԼ ժողովներում ծառայող 401 քարոզիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին այս լուրը։ Նրանք անհամբեր սպասում են, թե երբ են սկսելու «Մատթեոս» գրքի տեսագրությունները օգտագործել թե՛ անձնական ուսումնասիրության, թե՛ ծառայության ժամանակ։

Զիմբաբվեի ժեստերի լեզվով թարգմանչական խումբը՝ տեսագրության ժամանակ

Համավարակը դժվարացրել է թարգմանչական խմբի աշխատանքը։ Սովորաբար թարգմանիչները աշխատում են շփվել այդ լեզվով հաղորդակցվող մարդկանց հետ, որպեսզի ծանոթ լինեն ժամանակակից ժեստերին։ Սակայն COVID-19-ը լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ անձամբ հաղորդակցվելը անհնարին դարձրեց։ Թարգմանիչները տեսակապի միջոցով հաղթահարեցին այս խոչընդոտը։ Դրա շնորհիվ նրանք կարողացան այնպես անել իրենց գործը, որ Զիմբաբվեի՝ լսողական խնդիրներ ունեցող բոլոր մարդիկ հնարավորություն ունենան հասկանալ «Մատթեոս» գիրքը։

Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեից մեկ այլ եղբայր՝ Ջոն Հունգուկան, ասաց. «Եհովայի վկաները նպատակ են դրել ամբողջ Աստվածաշունչը թարգմանել ԶԺԼ-ով, ու «Մատթեոս» գրքի լույսընծայումը առաջին քայլն էր։ Այս նախագիծը ավարտին կհասցնենք մոտ 10 տարուց»։

Այս նախագծից երևում է, որ Եհովան բոլոր մարդկանց է սիրում։ Մենք տեսնում ենք նրա օրհնությունը, մինչ քարոզում ենք «հավիտենական բարի լուրը....երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտնություն 14։6