ԱՊՐԻԼԻ 22, 2019
ԶԻՄԲԱԲՎԵ
Եհովայի վկաները վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս են ընծայում շոնա լեզվով
2019 թ. մարտի 17-ին Հարարեի (Զիմբաբվե) համաժողովների սրահում անցկացված հատուկ հանդիպման ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը հայտարարեց շոնա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակության լույսընծայման մասին։ Աստվածաշնչի լույսընծայումը երեք տարի տևած թարգմանչական աշխատանքի արդյունք էր։
Համաժողովների սրահում այդ ծրագրին ներկա էին մոտ 2 500 եղբայրներ և քույրեր։ Եվս 43 000 մարդ ծրագիրը ունկնդրեց տեսակապի միջոցով 295 Թագավորության սրահներում և 4 համաժողովների սրահներում։ Եղբայրներից մեկն ասաց. «Անհամբերությամբ սպասում եմ, որ վերանայված Աստվածաշունչը օգտագործեմ ծառայության մեջ։ Թարգմանությունը պարզ է և թարմացնող, ինչը մղում է ավելի շատ ընթերցելու այն։ Շնորհակալ ենք Եհովային այս նվերի համար»։
Այս հրատարակությունը օգուտներ կբերի շոնախոս դաշտում ծառայող 38 000 քարոզիչներին։ Բացի այդ, դա կօգնի նրանց քարոզելու ավելի քան 9 000 000 մարդկանց, ովքեր կազմում են Զիմբաբվեի բնակչության մոտ 80 տոկոսը։
Աստվածաշնչի յուրաքանչյուր լույսընծայում ապացույցն է այն բանի, որ Եհովան օրհնում է մեր համաշխարհային թարգմանչական գործը։ Ուրախ ենք, որ գնալով ավելի շատ մարդիկ կարող են Աստծու Խոսքը ընթերցել իրենց մայրենի լեզվով (Գործեր 2:8)։