Անցնել բովանդակությանը

Մուտարեում Զիմբաբվեի վերաքննիչ դատարանը։ Առաջին պլանում (ձախից աջ)՝ Յաբուլանի Սիտոլե, Վոնդեր Մուպոշերի, Տոբիաս Գաբազա

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2022
ԶԻՄԲԱԲՎԵ

Զիմբաբվեի վերաքննիչ դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ կրոնի ազատության իրավունքը

Զիմբաբվեի վերաքննիչ դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ կրոնի ազատության իրավունքը

2022 թ. սեպտեմբերի 29-ին Մուտարեում Զիմբաբվեի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց հօգուտ եղբայրներ Տոբիաս Գաբազայի, Վոնդեր Մուպոշերիի և Յաբուլանի Սիտոլեի, ովքեր խտրականության զոհ էին դարձել այն բանի պատճառով, որ հրաժարվել էին մասնակցել իրենց համոզմունքներին հակասող կրոնական ծեսի։

2020 թ. հոկտեմբերին երեք եղբայրներից պահանջեցին ներկայանալ դատաքննության, որն անցկացնում էր գյուղապետը։ Մինչ այդ մեկ այլ պաշտոնյա պահանջել էր եղբայրներից մասնակցել գյուղում անցկացվող մի ծիսակատարության։ Դրա ընթացքում մահացածների հոգիներ են կանչում, որպեսզի դրանք սեզոնային անձրևներ ուղարկեն։ Ակնկալվում է, որ բոլոր գյուղացիները կմասնակցեն ծեսին։ Մեր եղբայրները, ելնելով Աստվածաշնչով կրթված իրենց խղճից, որոշեցին հրաժարվել մասնակցությունից։

Գյուղապետը մեր եղբայրների դեմ որոշում կայացրեց և փորձեց սպառնալիքների միջոցով ստիպել նրանց փոխզիջումների գնալ։ Եղբայրները որոշեցին բողոքարկել Չիպինգեի հաշտարար դատարան։

2021 թ. հունվարի 5-ին հաշտարար դատարանը որոշում կայացրեց հօգուտ մեր եղբայրների։ Սակայն գյուղի ավագանին հրաժարվեց կատարել դատարանի որոշումը ու շարունակեց ճնշել մեր եղբայրներին։ Բացի այդ՝ մյուս գյուղացիները սկսեցին խուսափել եղբայրների հետ առնչվելուց և վատ վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ։

Քանի որ եղբայրները շարունակում էին խտրական վերաբերմունքի արժանանալ, նրանք դիմեցին վերաքննիչ դատարան։ Դատարանը հաստատեց, որ գյուղի ավագանին ոտնահարել է եղբայրների իրավունքները։ Այն նաև պարտավորեցրեց ավագանուն ազատել եղբայրներին ծիսական այն բոլոր արարողությունների մասնակցությունից, որոնք ոտնահարում են նրանց համոզմունքները, ինչպես նաև պահանջեց փոխհատուցել վնասները։

Ակնկալվում է, որ այս որոշումը կծառայի հօգուտ Զիմբաբվեի ամբողջ տարածքում բնակվող մեր հավատակիցների, քանի որ նմանատիպ ծիսակատարություններ այդ երկրում ամենուր են իրականացվում։ Շնորհակալ ենք Եհովային այս գործին դրական ընթացք տալու համար (Առակներ 2:8