ԱՊՐԻԼԻ 14, 2023
ԶԻՄԲԱԲՎԵ
«Լույս»՝ Զիմբաբվեում տեսողական խնդիրներ ունեցողների համար
Այս տարի՝ ավելի վաղ, Զիմբաբվեի մասնաճյուղը շնորհակալական նամակներ ստացավ երկու ազգային հաստատություններից՝ «Կուրության և ֆիզիկական հաշմանդամության Դորոթի Դունքան» կենտրոնից և Զիմբաբվեի համալսարանից։ Նամակներում երախտիքի խոսքեր էին գրված այն բանի համար, որ մասնաճյուղը Բրայլի գրատիպով «Նոր աշխարհ թարգմանության» և աստվածաշնչյան հրատարակությունների օրինակներ էր նվիրաբերել այս երկու հաստատություններին։ Զիմբաբվեի համալսարանի ուղարկած նամակում ասվում էր. «Ձեր նվիրաբերած հրատարակությունները կօգնեն մեզ բարոյապես կրթել մեր ուսանողներին։ Դուք իսկապես մեծ օգնություն եք տրամադրում։ Անչափ շնորհակալ ենք»։
Հրատարակությունների նվիրատվությունը մասնաճյուղի առաջին նախաձեռնությունը չէ՝ Զիմբաբվեի ավելի քան 10 000 կույր և տեսողական խնդիրներ ունեցող բնակիչներին վկայություն տալու համար։ 2017 թ.-ին մասնաճյուղը հատուկ քարոզարշավ էր կազմակերպել այս դաշտում։ Նախաձեռնության շրջանակներում հատուկ ռահվիրա երկու զույգեր էին նշանակվել, որպեսզի քարոզիչներին օգնեին ավելի արդյունավետորեն քարոզել այս համայնքի ներկայացուցիչներին։ Դրա շնորհիվ Աստվածաշնչի 46 ուսումնասիրություններ էին սկսվել, և 3 հոգի մկրտվել էր։
Մկրտվածների թվում էր քույր Մավիես Չայան։ Նրան վկայություն էին տվել 2021 թ.-ին հեռախոսի միջոցով։ Տեսողությունը վերականգնելու նպատակով Մավիեսը նախկինում դիմել էր հեքիմներին, սակայն հիասթափվել էր, քանի որ ոչինչ դուրս չէր եկել։ Բայց երբ նա լսեց աստվածաշնչյան այն խոստումը, որ նոր աշխարհում կույրերի աչքերը բացվելու են, կրկին հույսով լցվեց։ Նա սկսեց շաբաթական երկու անգամ ուսումնասիրել և 2022 թ. ապրիլին մկրտվեց։
Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակվան, երբ Եհովան կվերականգնի կույրերի տեսողությունը։ Իսկ մինչ այդ հիանում ենք՝ տեսնելով, թե ինչպես է նա այսօր լույս ու հասկացողություն տալիս իրեն փնտրողներին (Սաղմոս 119։130)։