Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2023
ԶԻՄԲԱԲՎԵ

Հրապարակային վկայություն՝ 2023 թ. Զիմբաբվեի գյուղատնտեսական ցուցահանդեսին

Հրապարակային վկայություն՝ 2023 թ. Զիմբաբվեի գյուղատնտեսական ցուցահանդեսին

2023 թ. օգոստոսից 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը Զիմբաբվեի Հարարե քաղաքում գյուղատնտեսական ցուցահանդես տեղի ունեցավ: Այս միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին 500-ից ավելի ցուցադրողներ, գրավեց ավելի քան 250 000 հոգու ուշադրությունը։ Այդ տարածքի եղբայրներն ու քույրերը անգլերենով, նդեբելե (Զիմբաբվե) և շոնա լեզուներով գրականության տաղավար տեղադրեցին։ Ընդհանուր հաշվով՝ 79 եղբայրներ և քույրեր մոտ 6 300 հրատարակություն տարածեցին, 116 հոգի էլ Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնեց։

Տամուկա անունով մի պատանի մոտեցավ մեր տաղավարին։ Նրան գրավեցին «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի առաջին և երկրորդ հատորները։ Երբ նա իմացավ, որ Եհովայի վկաները Աստվածաշնչի ինտերակտիվ և անվճար ուսումնասիրություն են առաջարկում, ոգևորված հարցրեց. «Կարո՞ղ եք ավելի շատ բան պատմել աստվածաշնչյան այդ դասերի մասին»։ Դիտելով «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկով Աստվածաշնչի ուսումնասիրության մասին տեսանյութը՝ նա ցանկացավ, որ իր հետ էլ ուսումնասիրեն։ Տեղի եղբայրներից մեկը Տամուկայի հետ կշարունակի ուսումնասիրությունը։

Մեկ ուրիշ տղամարդ մոտեցավ տաղավարին և ասաց, որ տպավորված է Վկաների խոնարհությամբ ու նրանց քարոզչական մեթոդներով։ Տաղավարում մի եղբայր նրա համար կարդաց Մատթեոս 28։19, 20 համարները և բացատրեց, որ Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում Հիսուսի՝ քարոզելու պատվերին։ Տղամարդը խոստովանեց, որ շատ կցանկանար այդքան քաջ լինել։ Եղբայրը Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց, տղամարդն էլ ուրախությամբ համաձայնեց։

Մի կին իր գնահատանքն արտահայտեց Եհովայի վկաների հանդեպ նրանց բարի և համեստ վարքի համար։ Եղբայրները բացատրեցին, որ Աստծու Խոսքը ուսումնասիրելու և այն կյանքում կիրառելու շնորհիվ է, որ նման հատկություններ ենք դրսևորում։ Այնուհետև տաղավարում մի քույր ցույց տվեց նրան, թե «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի միջոցով ինչպես է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվում: Կինը տպավորված էր առկա հրատարակությունների բազմազանությամբ, նաև որ դրանք անվճար էին և նախատեսված՝ ընտանիքների ու երիտասարդների համար։ Մի քանի հրատարակություն և Աստվածաշունչ վերցնելուց հետո նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել և ասաց. «Սա լավագույն նվերն է, որ երբևէ ստացել եմ»։

Մեր եղբայրներն ու քույրերը ցուցահանդեսի ժամանակ նաև ոչ պաշտոնական վկայություն տվեցին։ Եղբայրներից մեկը սկսեց զրուցել մի կնոջ հետ, որն իր տաղավարն ուներ։ Ավելի ուշ՝ նույն օրը, եղբայրը մոտեցավ այդ կնոջը և Աստվածաշունչ ու գրականություն առաջարկեց։ Կինը ուրախությամբ վերցրեց և ասաց, որ միշտ ցանկացել է ձեռք բերել Աստվածաշնչի իր անձնական օրինակը, սակայն դա նրան չի հաջողվել։ Նա տվեց իր կոնտակտային տվյալները, որպեսզի քույրերից մեկը հետագայում այցելի իրեն։

Ցուցահանդեսին մասնակցելուց հետո Ռանգանայ անունով մի քույր այսպես նկարագրեց իր զգացմունքները. «Անցած տարի առողջությունս վատացավ, և ծառայությանը լիարժեք մասնակցելը ինձ համար դժվարացավ։ Ես չէի կարողանում ծառայել այնքան, որքան ցանկանում էի։ Բայց սովորեցի կենտրոնանալ օրհնություններիս վրա և ուշադրություն չդարձնել խնդիրներին։ Այս ցուցահանդեսին մասնակցելը այդ օրհնություններից մեկն էր։ Այն ինձ լցրեց անհրաժեշտ վստահությամբ և քաջությամբ»։

Անչափ ուրախ ենք այս դրական դեպքերի համար։ Նաև հպարտ ենք, որ Զիմբաբվեի մեր եղբայրների ու քույրերի հետ ուս ուսի ծառայում ենք որպես «Աստծու համագործակիցներ» (1 Կորնթացիներ 3։9