Անցնել բովանդակությանը

jw.org-ի տաղավարը Զիմբաբվեի միջազգային առևտրի տոնավաճառում գրավում է բազմաթիվ այցելուների ուշադրությունը

ՀՈՒՆԻՍԻ 13, 2023
ԶԻՄԲԱԲՎԵ

Մեծ վկայություն՝ 2023 թ. Զիմբաբվեի միջազգային առևտրի տոնավաճառի ժամանակ

Մեծ վկայություն՝ 2023 թ. Զիմբաբվեի միջազգային առևտրի տոնավաճառի ժամանակ

2023 թ. ապրիլի 25-29-ը Բուլավայոյում (Զիմբաբվե) անցկացվեց Զիմբաբվեի միջազգային առևտրի տոնավաճառը։ Այն երկրի ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է, որին մասնակցում են 22 երկրներից 500 ընկերություններ և կազմակերպություններ՝ ներգրավելով ավելի քան 60 000 այցելուների։ Այդ ցուցահանդեսում Եհովայի վկաների տաղավարը գտնվում էր կրթության և վերապատրաստման բաժնում։

Միջազգային բազմաթիվ պատվիրակների համար աստվածաշնչյան գրականությունը հասանելի էր տասը լեզուներով, այդ թվում՝ Զիմբաբվեի ժեստերի լեզվով։ Հետաքրքրվողներին առաջարկվեց նաև Աստվածաշնչի ուսումնասիրության ինտերակտիվ դասընթաց։ Միջոցառման ընթացքում ավելի քան 12 000 հրատարակություն բաժանվեց, 450 մարդ էլ խնդրեց, որ Եհովայի վկաները այցելեն իրենց։ Քույր Էուսեբիա Մուկուրան, ով տաղավարում ողջունում էր այցելուներին, ասաց. «Շատերն ընդունեցին Աստվածաշնչի անվճար ինտերակտիվ դասընթացի առաջարկը։ Մեր սրտերը շատ էին ջերմանում, երբ բազմաթիվ մարդիկ ասում էին, որ չեն համբերում, թե Եհովայի վկաները երբ են այցելելու իրենց»։

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» նույնպես ցուցադրված էր տաղավարում։ Մի կին լսեց, թե ինչպես է մեկը նդեբելե լեզվով բարձրաձայն կարդում «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Նա այնքան տպավորվեց դրա պարզությամբ, որ իր համար գրքի մեկ օրինակ խնդրեց։ Մեկ այլ երիտասարդ կին էլ ոգևորված ցույց տվեց մեր քրոջը, որ իր հեռախոսում բեռնել է JW Library հավելվածը։ Նա ասաց, որ դա արել է, որպեսզի ունենա «Նոր աշխարհ թարգմանության» իր օրինակը։

Քույր Ջիլիան Էլերմանը, ով օգնում էր այցելուներին, ասաց. «Շա՜տ հուզիչ էր։ Մարդկանց հոսքը չէր դադարում։ Եհովայի անունը մեծապես փառավորվեց»։

Անչափ քաջալերական է, որ Զիմբաբվեի մեր հավատակիցները ամեն առիթ օգտագործում են «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքները» ուրիշներին փոխանցելու համար (1 Տիմոթեոս 2։4