ԱՊՐԻԼԻ 20, 2022
ԶԻՄԲԱԲՎԵ
«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել չիտոնգա լեզվով (Զիմբաբվե)
2022 թ. ապրիլի 10-ին Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջոն Հունգուկան հայտարարեց չիտոնգա (Զիմբաբվե) լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» թվային տարբերակի լույսընծայման մասին։ Նախապես ձայնագրված ելույթը լսեց մոտ 500 հոգի։ Գրքի տպված օրինակը հասանելի կլինի 2022 թ. հուլիսին։
Չիտոնգա լեզվով հիմնականում խոսում է տոնգա ժողովուրդը, որը ապրում է Զամբիայի հարավային և արևմտյան ու Զիմբաբվեի հյուսիսային նահանգներում։ 2014 թ.-ին Զամբիայի չիտոնգա լեզվով, որը նման է Զիմբաբվեի չիտոնգային, լույս տեսավ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Զիմբաբվեի չիտոնգա լեզվով Աստվածաշունչը առաջին անգամ է, որ թարգմանվում և հրատարակվում է։ Դրանից առաջ Զիմբաբվեի չիտոնգայով խոսողները կարդում էին միայն Զամբիայի չիտոնգայով Աստվածաշունչը։
Թեև Զամբիայի և Զիմբաբվեի չիտոնգաները նման են, սակայն շատ բառերի և արտահայտությունների նշանակությունները խիստ տարբեր են։ Օրինակ՝ Զամբիայի չիտոնգայով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ 1 Հովհաննես 3։17-ում ասվում է, որ քրիստոնյան պետք է կարեկցանք դրսևորի «կարիքի մեջ» եղողի հանդեպ։ Սակայն Զիմբաբվեի չիտոնգայով «կարիքի մեջ» արտահայտությունը կհասկացվի «հոգեկան հիվանդ»։ Ճիշտ թարգմանության շնորհիվ ընթերցողները հասկանում են գրվածի իսկական իմաստը։
Թարգմանիչներից մեկն ասում է. «Անցյալում՝ ծառայության ժամանակ, ժամեր էին հարկավոր համարների բառերը տանտիրոջը բացատրելու համար։ Իսկ այժմ կարող եմ ուղղակի կարդալ համարը և թույլ տալ, որ Աստծու Խոսքն իր գործն անի»։
Մենք ուրախ են չիտոնգա լեզվով (Զիմբաբվե) խոսող մեր հավատակիցների համար, քանի որ այս թարգմանության օգնությամբ նրանք կարող են «կյանքի ճանապարհը» ցույց տալ բազմաթիվ անկեղծ մարդկանց (Սաղմոս 16:11)։