Անցնել բովանդակությանը

Էկվադորի Սահմանադրական դատարանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 2021
ԷԿՎԱԴՈՐ

Էկվադորի Սահմանադրական դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ դավանանքի ազատության իրավունքը

Էկվադորի Սահմանադրական դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ դավանանքի ազատության իրավունքը

2021 թ. օգոստոսի 24-ին Եհովայի վկաները կարևոր իրավական հաղթանակ տարան Էկվադորում։ Սահմանադրական դատարանը վճռեց, որ Իմբաբուրա նահանգի Սան Խուան դե Իլուման համայնքում ոտնահարվել է Վկաների՝ դավանանքի ազատության իրավունքը։ Դատարանի այս որոշումը կօգնի պաշտպանել Էկվադորի բնակիչների և հատկապես այն մարդկանց՝ կրոնի ազատության իրավունքը, որոնք ապրում են բնիկների համայնքներում։ Սա նախադեպ դարձավ նաև այլ երկրների համար։

2014 թ.-ին համայնքի ղեկավարները մտել էին Եհովայի վկաների կողմից ձեռք բերված տարածք և ստիպել նրանց դադարեցնել Թագավորության սրահի շինարարությունը։ Նրանք նաև արգելել էին մեր հավատակիցներին միասին հավաքվել և քարոզել տնից տուն։ Մեր եղբայրները դիմեցին տարբեր դատարաններ, սակայն երկուսն էլ վճիռ կայացրին ընդդեմ Վկաների՝ պնդելով, թե նրանց սահմանադրական իրավունքը չի խախտվել։

Բոլոր ատյաններին դիմելուց հետո գործն ուղարկվեց Էկվադորի բարձրագույն՝ Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը նշեց, որ ստորին ատյանների վճիռները ոտնահարել են Եհովայի վկաների՝ դավանանքի ազատության իրավունքը։ Բացի այդ՝ դատարանը որոշեց, որ համայնքի առաջնորդներն ու դատավորները պետք է մասնակցեն կրոնական և մշակութային հանդուրժողականության վերաբերյալ դասընթացների։ Համայնքի ղեկավարներից պահանջեցին քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն «տարբեր համոզմունքների և մշակույթների տեր մարդկանց համակեցությանը, ու պաշտպանել Եհովայի վկաների կրոնական գործունեությունը»։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Ճիշտ է, բնիկների օրենքները վահանի պես պաշտպանում են նրանց մշակույթը, սակայն այդ վահանը երբեք չպետք է սրի վերածվի որևէ քաղաքացու հիմնարար իրավունք ոտնահարելու համար»։

Սան Խուան դե Իլումանում բնակվող Եհովայի վկաները շնորհակալ են Սահմանադրական դատարանի կայացրած որոշման համար։

Այս իրավական հաղթանակը հնարավոր դարձավ միայն Եհովայի շնորհիվ, ինչից օգտվելով՝ մեր հավատակիցները կունենան դավանանքի ազատություն (Առակներ 21։1

Թագավորության սրահ Սան Խուան դե Իլումանում